482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է ակտիվորեն գովազդի ծիրանը միջազգային մակարդակով. նախարար
15:04
06 Հուլիսի 2007

Հայաստանը պետք է ակտիվորեն գովազդի ծիրանը միջազգային մակարդակով։ Այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը՝ ուրբաթ Երևանում  «Հայկական ծիրան» առաջին միջազգային ֆորումի բացման արարողության ժամանակ։  

«Ծիրանը Հայաստանի բրենդն է, այցեքարտը, որը թույլ կտա զարգացնել ինչպես միջազգային համագործակցությունը, այնպես էլ երկրի տնտեսությունը», - ասաց Լոքյանը։

Նրա խոսքերով, հայկական ծիրանն արդեն հայտնի է ողջ աշխարհում՝ բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների շնորհիվ, սակայն դա բավարար չէ, և պետք է ներդնել բոլոր ջանքերը՝ ծիրանի արտահանումը զարգացնելու համար։

«Ծիրանը հաճախ այլ երկրների, օրինակ, Չինաստանի, Իրանի, Թայլանդի, Սիրիայի հետ շփման սկիզբ է դարձել։ Այդ երկրների հետ համագործակցությունը սկսվել է հատկապես  նրանց տարածքներում այգիներ տնկելով, և մենք կշարունակենք այդ ավանդույթը»,- ասաց նախարարը։

«Հայկական ծիրան» եռօրյա ֆորումը կազմակերպել են Գյուղատնտեսության նախարարությունը և Գիտությունների ազգային ակադեմիան։ Գիտաժողովից և բիզնես-ֆորումից բացի, միջոցառման շրջանակներում տեղի կունենա հայկական ծիրանի և նրանից պատրաստված չրի, ջեմերի, հյութերի ու օղու համտես։

Կոնֆերանսի մասնակիցները կայցելեն ծիրանի այգիներ և վերամշակող  ձեռնարկություններ, կծանոթանան հայկական ծիրանի արտահանման հնարավորություններին։

Հայաստանը համարվում է ծիրանի հայրենիքը։ Ավելին, հայկական ծիրանի որակական բարձր հատկանիշների շնորհիվ՝ այս պտուղը գիտական աշխարհում անվանում են «հայկական խնձոր» - Armeniaca mill. –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։