486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահական ընտրությունները այլընտրանքային չեն լինի
13:57
06 Հուլիսի 2007

Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահական ընտրություններն այլընտրանքային չեն լինի։ Այս մասին Երևանում ուրբաթ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանական «Ժառանգություն» ընդդիմադիր խմբավորման քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

Դժբախտաբար, պետք է նշել, ասաց նա, որ ԼՂՀ նախագահական ընտրություններն այլընտրանքային չեն լինի, և հանրապետության բնակչությունը տարբեր քաղաքական ծրագրերի և թեկնածուների ընտրության հնարավորություն չի ունենա։

Միաժամանակ Սաֆարյանը նշեց, որ ԼՂՀ նախագահական ընտրություններում դիտարկվում է իշխանամետ և ընդդիմադիր թեկնածուների զարմանալի միասնականություն, իսկ ընտրությունները կոչված են պարզապես միջազգային հանրության մոտ  «ժողովրդավարական գործընթացի տպավորություն» ապահովմանը։

Նրա կարծիքով, ԼՂՀ-ում չի նկատվում սուր քաղաքական պայքար, իշխանամետ թեկնածուի հաղթանակը արդեն իսկ կանխորոշված է։

Սաֆարյանն ամփոփեց, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, ԼՂՀ  այս ընտրությունները կարող են սուր բացասական գնահատական ստանալ միջազգային հանրության կողմից։

ԼՂՀ նախագահական ընտրությունները կանցկացվեն հուլիսի 19-ին։ ԼՂՀ ԿԸՀ-ում  ներկայում գրանցված են նախագահական ընտրությունների հինգ թեկնածուներ՝ Բակո Սահակյան (ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության պետ), Մասիս Մայիլյան (ԼՂՀ ԱԳ փոխնախարար), Արմեն Աբգարյան (ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր), Վանյա Ավանեսյան (Արցախի պետական համալսարանի դասախոս), Հրանտ Մելքումյան (ԼՂՀ կոմունիստական կուսակցության առաջադրած թեկնածու)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը: