+19
Եղանակը Երևանում
Հայ
2007 թ.-ի հունվար-մայիս ամիսներին արձանագրվել է հանցագործության դեպքերի անկում՝ 4,9%-ով
16:24
05 Հուլիսի 2007

2007թ. հունվար-մայիս ամիսներին արձանագրվել է հանցագործության դեպքերի անկում՝ 4,9%-ով։ Այս մասին է վկայում հանրապետության ոստիկանության տվյալների հիման վրա կազմված հանցագործության իրավիճակի մասին Հայաստանի ազգային վիճակագրության զեկույցի վերլուծությունը։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 2007 թ. հունվար-մայիս ամիսներին արձանագրված հանցագործությունների թիվը կազմել է 3547, որը 4,9%-ով ցածր է 2006 թ. համանուն ժամանակահատվածի համեմատությամբ։ Ընդ որում, արձանագրված հանցագործություններից 991–ը թեթև հանցագործություններ են, 1135-ը` միջին ծանրության, 1350-ը` ծանր և 71-ը` ծանրագույն:  Հայաստանի ոստիկանության կողմից գրանցված հանցագործություններից 42-ի ժամանակ կիրառվել է զենք և զինամթերք:

Հայաստանում առանձին հանցագործությունների պատկերը հունվար-մայիս ամիսներին այսպիսին էր. 342 անձի դեմ ուղղված հանցագործություն, 1536 սեփականության, 124 տնտեսական գործունեության, 778 պետական իշխանության և կարգի,  724 բնակչության առողջության դեմ կատարված հանցագործություն:

Միևնույն ժամանակ 2007-ի հունվար-մայիս ամիսներին  սեփականության դեմ ուղղված հանցագործությունները 1.8%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Սեփականության դեմ հանցագործություններից 135-ը կատարվել է պետական կամ հասարակական սեփականության դեմ, որոնցից 112-ը գողություն, 15-ը` շորթում և վատնում, 8-ը` խաբեբայություն: Հանրապետությունում գրանցվել է նաև անձնական սեփականության դեմ ուղղված 1296 դեպք, այդ թվում` 43 ավազակության, 51 կողոպուտի, 1043 գողության, 140 խաբեբայության և 19 շորթման և վատնման դեպք:

2007թ. հինգ ամիսների ընթացքում գրանցված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բարձր է եղել  2,5%-ով: Ընդ որում, Հայաստանում գրանցվել է կեղծ թղթադրամների և արժեթղթերի պատրաստման և պահման 23 դեպք: Իսկ պետական իշխանության, ծառայության և կարգի դեմ գործված հանցագործությունները 2007թ. հունվար-մայիս ամիսներին, ընդհակառակը, 2,6%-ով ցածր են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հաշվետու շրջանում պետական իշխանության դեմ գրանցված հանցագործություններից 8-ը կատարվել է իշխանության ներկայացուցիչների դեմ ուժի կիրառմամբ (27,3%-ով քիչ), 11-ը պաշտոնական դիրքի չարաշահմամբ (83,3%-ով ավելի), կաշառքի և կաշառքի միջնորդության՝ 5 դեպք (44,4%-ով քիչ):

12,1%-ով նվազել են նաև հասարակական անվտանգության դեմ գործվող հանցագործությունները: Այսպես, 2007թ. հունվար-մայիս ամիսներին հանրապետությունում գրանցվել է զենքի և զինամթերքի պատրաստման և ապօրինի կիրառման 67 դեպք (24,7%-ով քիչ), խուլիգանության 85 դեպք (42,2%-ով քիչ), ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների սպասարկման օրենքների խախտման 187 դեպք, որոնցից 78-ը մահացու ելք են ունեցել:

Միևնույն ժամանակ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 344 թմրադեղերի (213-ը դրանց ապօրինի շրջանառության) հետ կապված հանցագործություններ (5%-ով քիչ):--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: