486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Եվրախորհուրդը մեծ սպասումներ ունի՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումից. ԵԽԽՎ ղեկավար
13:28
05 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի, /Նովոստի-Արմենիա/։ Եվրախորհուրդը մեծ սպասումներ ունի՝  Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումից։ Այս մասին չորեքշաբթի Երևանում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը։

 «Հայաստանը Եվրախորհրդի լիարժեք անդամ է, և պետք է կատարի Եվրախորհրդի առջև ունեցած պարտավորությունները», - ասաց նա։

ԵԽԽՎ ղեկավարը նշեց, որ Հայաստանը շարունակում է մնալ մոնիտորինգի տակ, ինչը շատ օգտակար է պարտավորությունների կատարման փուլում։ Նրա խոսքերով, «դա պատժամիջոց չէ, այլ՝ օգնություն»։

«Նրանք, ովքեր ցանկանում են Հայաստանը տեսնել բաց, ժողովրդավարական երկիր, պետք է պայքարեն, որ Հայաստանը շարունակի մնալ ԵԽ մոնիտորինգի տակ», - ասաց Ռենե վան դեր Լինդենը։

ԵԽԽՎ ղեկավարը կարծում է,  որ Եվրոմիության հարևանության ծրագիրը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար, քանի երկիրն ուղիղ կապեր ունի եվրոպական շուկաների հետ և ավելի լավ կարող է ընդունել եվրոպական չափանիշներն ու ընթացակարգերը։

«Այդ ժամանակ Հայաստանը պատրաստ կլինի ընդունել այն հնարավորությունները, որոնք տալիս է եվրոհարևանության ծրագիրը, իսկ ԵՄ անդամակցության մասին կարելի կլինի մտածել ապագայում», - ասաց նա։

Ռենե վան դեր Լինդենը Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցով։ Այնուհետև նա կմեկի Վրաստան (5-7 հուլիսի), ապա՝ Ադրբեջան (8-10 հուլիսի)։

Հայաստանը Եվրախորհուրդ է ընդունվել 2001 թվականի հունվարի 25-ին։  –0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։