481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մայրաքաղաքում բացվել է կանանց` առաջին ակումբը
13:01
05 Հուլիսի 2007

Հայաստանի մայրաքաղաքում սկսեց գործել կանանց` առաջին ակումբը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ակումբի նախագահ և հիմնադիր Նունե Միրզոյանը, ակումբի հիմնական խնդիրն է` օգնել հայ կանանց առավել ակտիվորեն ինտեգրվել երկրի սոցիալական կյանք։

Միրզոյանը նշել է, որ ժամանակակից իրականության պայմաններում հայ կանայք հիմնականում մեկուսացված են իրականացվող գործընթացներից և հաճախ չգիտեն, թե ինչպես կազմակերպեն իրենց հանգիստը։

Նա կարծում է, որ ակումբը կհամախմբի կանանց՝ ֆիզիկական և մտավոր  լավ վիճակում գտնվելու՝ նրանց ցանկության շուրջ։

«Այստեղ կանայք կարող են շփվել միմյանց հետ և կիսվել իրենց բազմաթիվ խնդիրներով», - նշել է Միրզոյանը։

Ակումբի հաճախորդների տրամադրության տակ են մերսման սրահը, վարսահարդարման սրահը, սաունան, քիմմաքրման ծառայությունը, խանութները։ Բացի դրանից, այստեղ նաև կարելի է զբաղվել աէրոբիկայով, շեյփինգով, հաճախել պարի (դասական, լատինա-ամերիկյան, ժամանակակից), նկարչության խմբակ կամ պարզապես հանգստանալ կարաոկե-բարում։   

Ակումբ կարող են հաճախել իգական սեռի բոլոր ներկայացուցիչներն՝ առանց տարիքային և սոցիալական սահմանափակման, մուտքը բաց է նաև տղամարդկանց համար։

Նա, ով ցանկություն կհայտնի անդամագրվել Կանանց ակումբին, կարող է ձեռք բերել համապատասխան քարտեր։ Դրանք այստեղ երեք տեսակի են՝ կլասիկ (26 հազ. դրամ, մոտավորապես 76$), ակտիվ (29 հազ. դրամ, մոտավորապես 85$) և VIP (36 հազ. դրամ, մոտավորապես 106$)։

Սեպտեմբերին նախատեսվում է ակումբում բացել նաև դերասանական վարպետության հատուկ խմբակ՝ 5-ից 10 տարեկան աղջիկների համար։

«Նախատեսում ենք նաև թեկուզ շաբաթը մեկ անգամ մասնագետների օգնության և խորհրդատվության կարիք ունեցող կանանց համար հոգեբանական դասընթացներ  անցկացնել», - ավելացրել է ակումբի տնօրենը։

Միրզոյանի կարծիքով, եթե ակումբը դառնա կանանց ժամանցի անցկացման վայր և պատշաճ տեղ զբաղեցնի նրանց կյանքում, ապա կարելի կլինի մտածել նաև ընտանեկան ակումբի ստեղծման մասին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: