482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Ռեժիսորներ առանց սահմանի» սեմինարը կանցկացվի Երևանում` «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում
18:51
04 Հուլիսի 2007

«Ռեժիսորներ առանց սահմանի» ավանդական սեմինարը կանցկացվի հուլիսի 10-12-ը Երևանում` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Այդ մասին չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց «Ոսկե  ծիրան» կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը։

Նրա խոսքերով, «Ռեժիսորներ առանց սահմանի» միջազգային նախագիծը «Ոսկե ծիրանի» ոչ մրցութային ծրագրի մի մասն է։ «Այս նախագծի նպատակը կինոարվեստի զարգացումն է տարածաշրջանում», - ասաց նա։

Խաչատրյանն ավելացրեց, որ փառատոնի հյուրերը` տարբեր երկրներից ժամանած կինոռեժիսորներն ու կինոքննադատները, սեմինարի մասնակիցների հետ կքննարկեն իրենց ֆիլմերի նախագծերը։

Կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանն իր հերթին ավելացրեց, որ «Ռեժիսորներ առանց սահմանի» ծրագրին մասնակցելու համար ընտրվել են փոքր բյուջեով լիամետրաժ վավերագրական և խաղային ֆիլմերի 12 նախագծեր՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Սերբիայից և Իրանից։

Փառատոնի տնօրենը հայտնեց, որ քննարկումների արդյունքներով կընտրվեն երկու աշխատանքներ, որոնց հեղինակներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն` 5 հազար ԱՄՆ դոլարի չափով:

 «Այս գումարով երիտասարդ ռեժիսորները կկարողանան իրականացնել իրենց նախագծերը և նոր ֆիլմ նկարել», - ասաց նա։

 «Ոսկե ծիրան» չորրորդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի Երևանում՝ 2007 թ. հուլիսի 9-ից 14-ը։ Մրցութային ծրագրում ներկայացված են 10 խաղային և 14 վավերագրական ֆիլմեր՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Բոսնիայից և Հերցեգովինայից, Իտալիայից, Հնդկաստանից, Հոլանդիայից, Խորվաթիայից, Կանադայից, Իսպանիայից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, Բելգիայից, Ռումինիայից:

Առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվել է 2004 թ. հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայումս փառատոնը տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցողներից է և արժանացել է համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների բարձր գնահատականին։ –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։