482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական հարցը պետք է էական դեր ունենա Թուքիայի` եվրաինտեգրման հարցում. փորձագետ
18:14
04 Հուլիսի 2007

Հայկական հարցը պետք է էական դեր ունենա Թուրքիայի` եվրաինտեգրման հարցում:  Այդ մասին չորեքշաբթի Երևանում հայտարարեց փորձագետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս,  արգենտինահայ Խաչիկ Տեր-Ղուկասյանը:

Նա նշեց, որ չի թերագնահատում Հայկական հարցի դերը և եղեռնի ճանաչման հարցը` Թուրքիայի եվրաինտեգրման համատեքստում, առավել ևս, որ դրա համար երկու պատճառ կա:

Ինչպես նշեց փորձագետը, առաջին պատճառը Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանի հայտարարությունն է այն մասին, որ մոտակա 15 տարիներին հայերի ցեղասպանության հարցը լինելու է իրենց օրակարգում, և դա կարող է հենց այն ժամանակահատվածը դառնալ, որի ընթացքում Թուրքիայի` եվրաանդամակցությանը վերաբերող բանակցությունները կվարվեն:

Մյուս պատճառը, նրա խոսքերով, Եվրոպայում իրենց սփյուռքը կազմակերպելու Թուրքիայի ակտիվ ջանքերն են, ինչը հեռահար նպատակներ ունի, մասնավորապես` ոչ միայն թափանցել Եվրոպա, այլև դիմակայել եվրոպական երկրների  հայկական սփյուռքի ջանքերին:

«Միևնույն ժամանակ, չպետք է հուսալ, որ Թուրքիայի ինտեգրումը Եվրոպա անպայման կփոխի Ստամբուլը, հնարավոր է` հակառակը, 80 մլն. թուրքերը փոխեն Եվրոպան, հատկապես նկատի ունենալով Եվրոպայում 50-միլիոնանոց իսլամական գաղութի առկայությունը»,- ասաց Տեր-Ղուկասյանը:

Այդ պատճառով, փորձագետի կարծիքով, կարիք չկա թերագնահատել եղեռնի հարցի  և հայկական սփյուռքի կարևորությունը:

Թուրքիայի` Եվրոմիություն մտնելու բանակցությունները սկսվել են 2005թ. հոկտեմբերին: Փորձագետների գնահատականներով, այդ գործընթացը կարող է տևել 10-15 տարի:

ԵԽ-ն հորդորում է Թուրքիային` Եվրոմիությանը միանալու գործընթացում ճանաչել Հայոց մեծ եղեռնը:

Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը: Թուրքիան որպես հարաբերությունների հաստատման նախապայման, առաջ է քաշում, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915-ին իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։