478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Ավելի քան երեք ու կես հազար մարդ կմասնակցի երևանյան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի բացմանը
15:52
04 Հուլիսի 2007

Հուլիսի 9-ին ավելի քան երեք ու կես հազար մարդ կմասնակցի երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը։ Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը։

«Տարեցտարի փառատոնի մասնակիցների, հյուրերի և հանդիսատեսի թիվն  ավելանում է։ Դրանից ելնելով՝ որոշում է ընդունվել այս տարի բացման արարողությունն անցկացնել մայրաքաղաքի կենտրոնում՝ Ազատության հրապարակում», - ասաց նա։

Խաչատրյանի խոսքերով, հատուկ բեմ կտեղադրվի բաց երկնքի տակ, որտեղ աթոռների վրա կտեղավորվեն փառատոնի հյուրերը և մասնակիցները, իսկ հանդիսատեսի համար նախատեսված են կանգնած տեղեր։

 «Կազմակերպչական բոլոր աշխատանքները գրեթե ավարտված են, փառատոնի հյուրերը հաստատել են իրենց մասնակցությունը», - ասաց նա։

Խաչատրյանը հայտնեց, որ փառատոնը կբացվի իտալացի հռչակավոր կինոռեժիսորներ-եղբայրներ Պաոլո և Վիտորիո Տավիանիների՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» ֆիլմի երևանյան պրեմիերայով։

Նա նաև հայտնեց, որ այս տարի առաջին անգամ փառատոնի հաղթողների համար նախատեսված են դրամական պարգևներ։

Այսպես, «Խաղարկային ֆիլմ» անվանակարգում գլխավոր հաղթողին կհանձնվի երկու միլիոն դրամ (մոտ՝ 5,9 հազ. դոլ.),  «Փաստագրական ֆիլմ» և «Հայկական համայնապատկեր» անվանակարգերում հաղթողների համար նախատեսված է մեկական միլիոն դրամ (մոտ 2,9 հազ. դոլ.) պարգև։

Խաչատրյանն ավելացրեց, որ «Ոսկե ժիրանի» մրցութային ծրագրում ընդգրկվել է 24 ֆիլմ,  որոնցից 10-ը՝ «Խաղարկային ֆիլմ», իսկ 14-ը՝ «Փաստագրական  ֆիլմ» կատեգորիաներում։ «Հայկական համայնապատկեր» ազգային նախագծի շրջանակներում ընդգրկված ֆիլմերը կցուցադրվեն մրցույթից դուրս։

Փառատոնի տնօրենը հայտնեց, որ այս տարի մասնակիցների համար նախատեսված է հատուկ մրցանակ՝ «Կյանքի ծառ»։

 «Այստեղ կա որոշակի ազգային խորհուրդ։ Ծառի վրա թել կապելով՝ մարդը  ցանկություն է պահում։ Այդպես էլ ֆիլմերի անվանումներով թերթիկներ կկապվեն ծառի վրա», - ասաց տնօրենը։

 «Ոսկե ծիրանի» կազմակերպիչների մտահղացմամբ, նախատեսվում է ծառից պոկել թերթիկ՝ որևէ ֆիլմի անվանումով, որի հեղինակը կստանա դրամական պարգև՝ 500 հազար դրամի չափով (մոտ 1,5 հազ.դոլ.)։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման համար պետական միջոցներից տրամադրվել է մոտ 50 մլն. դրամ (մոտ $145 հազ.դոլ.)։

«Ոսկե ծիրան» չորրորդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի Երևանում՝ 2007 թ. հուլիսի 9-ից 14-ը։

Առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվել է 2004 թվականի հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայումս փառատոնը տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցողներից է և արժանացել է համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների բարձր գնահատականին։ –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: