483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի տնտեսությունը առավել արագ զարգացողներից մեկն է ԱՊՀ երկրների շարքում
15:17
04 Հուլիսի 2007

Հայաստանի տնտեսությունը առավել արագ զարգացողներից մեկն է ԱՊՀ երկրների շարքում, այս մասին չորեքշաբթի Երևանում հայտարարեց է ՌԳԱ-ի միջազգային տնտեսական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ԱՊՀ և Բալթյան երկրների կենտրոնի նախագահ Լեոնիդ Վարդոմսկին «Տարածքային կրթության խնդիրներն ու հեռանկարները հետխորհրդային տարածքում» զեկույցի ժամանակ, հուլիսի 1-ից 8-ը Ռուս-Հայկական պետական համալսարանում (Սլավոնական) գործող Ամառային դպրոցի շրջանակներում։ 

Նրա խոսքերով Հայաստանի տնտեսական զգալի աճը մասնավորապես պայմանավորված է Ռուսաստանի հետ համագործակցության և ինտեգրաման շնորհիվ։

«Հայաստան է մտել ռուսական կապիտալը, հայկական կապիտալը գործում է Ռուսաստանում, և այս ամենը երկու երկրների միջև ընդհանուր սահմանների բացակայության դեպքում», - պարզաբանեց նա։

Այս ամենի հետ մեկտեղ Վարդոմսկին նշեց, որ Հայաստանը հետ է մնացել ինտեգրաման տարածքային ընթացքից՝ նկատի ունենալով մասնավորապես ԺՏԶԿ և ԵԱՏՄ, իսկ ՍՏՀԿ-ում, որտեղ ներկա է Հայաստանը, ներկայացված է նաև Թուրքիան։

«Գոյություն ունեցող քաղաքական պայմաններում Հայաստանի նման բացակայությունը անհրաժեշտ է փոխհատուցել ինտեգրացիոն այլ ընթացքների հաշվին», -ասաց նա՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր տրանսպորտային հաղորդակցություն վեկտոր է հաղորդում տնտեսական ընդլայնմանը։ 

Փորձագետը նաև նշեց, որ Հարավային Կովկասում ինտեգրացիոն ընթացքները այս կամ այն ձևով գոյություն ունեն, սակայն նրանք չեն ընդգրկում բոլոր երկրները։ 

«Ցավոք զարգացումը տարածաշրջանում տեղի է ունենում տարբեր հարթություններով, որից տուժում են և Հայաստանը, և Վրաստանը, և Ադրբեջանը», - եզրափակեց նա։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին վեց ամիսների ընթացքում Հայաստանում ՀՆԱ-ի աճը չափվում է երկնիշ թվերով։ 2006 թ.-ին Հայաստանում տնտեսական աճը կազմել է 13,4%։ 2007 թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով Ռուսաստանից Հայաստան ներդրումների ծավալը կազմել է 32,7 միլիոն դոլար, որոնցից ուղղակի ներդրումները՝ 23,5 միլիոն։

Ռուսաստանից ներդրումները կազմում են դեպի Հայաստան կատարված օտարերկրյա ներդրումների ողջ ծավալի 23,9%-ը և ուղղակի ներդրումների 26,4%-ը։ 2006 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ՝ Ռուսաստանից ներդրումները աճել են 3,5 անգամ, իսկ ուղղակի ներդրումները՝ 15,5 անգամ։

Ռուսաստանից դեպիՀայաստանի տնտեսության իրական սեկտոր ներդրումների հոսքը 2006 թ.-ի ընթացքում համեմատած 2005 թ.-ի հետ աճել է 1,3 անգամ և կազմել է 87,5 միլիոն դոլար։ Միաժամանակ դեպի Հայաստան ռուսական ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 28,8 միլիոն դոլար՝ աճել է 5,6 անգամ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: