482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կատարում է Եվրախորհրդի նկատմամբ ունեցած պարտավորությունները
19:58
03 Հուլիսի 2007

 Հայաստանը կարևոր ճանապարհ է անցել Եվրախորհրդի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման ուղղությամբ: Երեքշաբթի  «Նովոստի-Արմենիային»  ՀՀ  նախագահի մամլո ծառայությունում հայտնեցին, որ այդ մասին նշվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Եվրախորհրդի «Ագոյի Խմբի» Նախարարների կոմիտեի դիտորդական հանձնախմբի ղեկավար դեսպան Պեր Սյոգրենի  հետ հանդիպման ժամանակ: 

 Կարևորելով խմբի պարբերական այցելությունները, կողմերի  տեսակետները համընկան  այն հարցում, որ Եվրախորհրդում Հայաստանի անդամակցման պահից ի վեր մեր երկիրը կարևոր ճանապարհ է անցել իր պարտավորությունների կատարերման  ուղղությամբ և զգալի առաջընթաց է արձանագրվել երկրի  տարբեր ոլորտները ներառող բարեփոխումների իրագործման ասպարեզում:.

«Հայաստանը հարուստ չէ բնական պաշարներով, փոխարենը` մեր հիմնական պաշարը մարդկային գործոնն է, որը լիարժեքորեն կարող է իրագործվել միայն արդյունավետ, խորը և լայնածավալ բարեփոխումների շնորհիվ»,- ասել է երկրի նախագահը:.  

Զրուցակիցները անդրադարձել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ վարվող բանակցությունների ներկա փուլին և անցած հունիսին Սանկտ-Պետերբուրգում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:

 Կողմերը կարծիքներ  են փոխանակել  Հայաստանում անցած խորհրդարանական ընտրությունների, միջազգային դիտորդների գնահատականների, ինչպես նաև սպասվելիք նախագահական ընտրությունների առնչությամբ:

Դրական գնահատելով Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները` «Ագոյի» խմբի անդամները կարևորել են  ընտրական համակարգի և ընտրական գործընթացների հետագա կատարելագործումը:

 Հանդիպման ընթացքում շոշափվել են  նաև զանգվածային լրատվամիջոցների ազատությանն առնչվող խնդիրներ: Մասնավորապես, ԵԽ դեսպանները անդրադարձել են  Հայաստանի Ազգային Ժողովում քննարկվող կառավարության նախաձեռնությունը, որը վերաբերում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխություններին, ինչի վերաբերյալ Հայաստանի նախագահը տվել  է հստակ պարզաբանումներ:

 «Ագոյի» հանձնախմբի կազմի մեջ են նաև Եվրախորհրդում ներկայացված Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ռումինիայի և Լատվիայի, ինչպես նաև ԵԽ Նախարարների կոմիտեյի քարտուղարության անդամներ:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: