484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնակչության 15 %-ը ներգրավված է աշխատանքային միգրացիայի մեջ
17:49
03 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 3, /Նովոստի Արմենիա/.Հայաստանի բնակչության 15 %-ը ներգրավված է աշխատանքային միգրացիայի մեջ: Այս մասին երեքշաբթի  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության ղեկավար Գագիկ Եգանյանը:  

«Աշխատանքային միգրացիան շարունակում է վճռորոշը մնալ միգրացիոն հոսքերի ընդհանուր պատկերի ձևավորման մեջ»,- ասաց նա: Եգանյանը նկատեց, որ մասնավոր տրանսֆերտները երկնիշ տնտեսական աճի ապահովման գործոններից են:

Նրա կարծիքով, անհրաժեշտ է տրանսֆերտներն ուղղորդել տնտեսության իրական հատվածի վրա, իսկ առայժմ միջոցների 90 %-ը ուղղորդվում է սպառմանը և մուլտիպլիկացիոն արդյունք ձեռք չի ստանում: Այդ առիթով Եգանյանը նկատեց, որ միգրացիայի ոլորտում միասնական պետական քաղաքականություն վարելը դարձել է օրախնդիր հարց:

«Քաղաքականությունը պետք է իր մեջ ներառի ինչպես աշխատանքային միգրացիայի, այնպես էլ տարբեր պատճառներով Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների հետ աշխատանքի  խնդիրներ», նշեց Միգրացիայի գործակալության ղեկավարը:

Եգանյանը հայտնեց, որ նպատակներից ելնելով Եվրախորհուրդը ծրագիր է իրականացնում` Բրիտանական խորհրդի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և միգրացիոն գործակալության հետ համատեղ:

Այդ ծրագրի շրջանակներում հայ քաղաքացիների վերադարձը խրախուսելու նպատակով մասնավորապես մշակված է backtoarmenia.com  կայքը, որի միջոցով արտերկրում բնակվող քաղաքացին, կարող է պետական մարմիններին հղել իրեն անհանգստացնող հարցերը:

«Շատերը վերադառնալու ցանկություն ունեն, բայց անվստահությունը խանգարում է նրանց իրեգործել իրենց ցանկությունը, և նրանց նման հնարավորություն ընձեռելով, մենք նպաստում ենք մեր հայրենակիցների վերադարձին»,- ասաց Եգանյանը:

Ծրագրի մյուս բաղադրիչը տեղերում ներգաղթածներին օգնություն կազմակերպելն է և այն կառույցների ուժեղացումը, որոնք լուծում են միգրացիոն խնդիրներ:

Եգանյանի խոսքերով, հայկական օրենսդրությունը միգրացիայի ոլորտում անկատար է և փոփոխությունների ու լրացումների կարիք է զգում:

Տարբեր տվյալներով վերջին 15 տարում Հայաստանից արտագաղթել է շուրջ 15 մլն. մարդ: 80-ականների վերջի, 90-ականների սկզբի միգրացիոն հոսանքները բազմաքանակ էին և տարաբնույթ, բայց հետագայում դրանք ստացան ընգծված տնտեսական բնույթ:

Փորձագետները արտագաղթի հիմնական պատճառներից են համարում աշխատատեղերի պակասը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակը և ինքնուրույն տնտեսական գործունեություն ծավալելու բարդությունները:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: