482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Human Rights Watch -ը դեմ է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ oրենքի փոփոխություններին
17:11
03 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 3,  /Նովոստի Արմենիա/. Human Rights Watch ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունը դեմ է Ազգային ժողովի կողմից երկու օրինագծերի ընդունմանը, որոնք արգելում են «Ազատություն» ռադիոկայանի հետագա հեռարձակումը Հայաստանի տարածքում: 

 «Այս նոր օրենքները սահմանափակում են անկախ տեղեկատվական աղբյուրի մատչելիությունը հայ ժողովրդի համար, ինչպես նաև մեծ հարված են հասցնում ինչպես «Ազատություն» ռադիոկայանին, այնպես էլ Հայաստանում մամուլի ազատությանն՝ ընդհանրապես», - հաղորդում  է «Ազատություն» ռադիոկայանը՝ մեջբերելով  Եվրոպայի և Ասիայի հարցերով Human Rights Watch-ի տնօրեն Հոլի Քարթների խոսքերը:

 Human Rights Watch-ի գնահատականի համաձայն՝ այս երկու օրինագծերը հակասում են Հայաստանի պարտավորություններին, որոնք երկիրը ստանձնել է՝ ստորագրելով մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան: Մասնավորապես, Կոնվենցիայի 10-րդ հոդվածը «առանց կառավարության միջամտության կամքի արտահայտման տարածման» իրավունքի երաշխիք է տալիս:

 «Օրենքների ընդունման դեպքում՝ Հայաստանը կխախտի խոսքի և ԶԼՄ-ի ազատության մասին միջազգային պարտավորությունները: 2008 թ.-ին Հայաստանը պատրաստվում է նախագահական ընտրություններին, աշխարհը հետևելու է, թե որքանով է կառավարությունը հարգում խոսքի և ԶԼՄ-ի ազատությունը, որոնք անհարժեշտ են ազատ ընտրությունների անցկացման համար», - եզրափակել է Քարթները:

 Հայաստանի Ազգային Ժողովը հունիսի 29-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին օրենքի ուղղումները, որի համաձայն արգելվում է հեռարձակող այլ կազմակերպությունների գործունեությունը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերությանը (ՀՀՌԸ) տրամադրված հաճախականությունների վրա:

 Ընդդիմության ներկայացուցիչները կտրականապես դեմ են օրինագծի ընդունմանը՝ նշելով, որ այն ուղղված է «Ազատություն» ռադիոկայանի դեմ (հեռարձակվող ՀՀՌԸ-ի հաճախականության վրա) և դրանում տեսնելով խոսքի ազատության սահմանափակման փորձ: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: