482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Ազգային ժողովի խոսնակը կարծում է, որ «Ագոյի» խումբը պետք է գնահատական տա «Ռադիոյի և հեռուստատեսության մասին» օրենքին՝ դրան ծանոթանալուց հետո միայն
14:48
03 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի, /Նովոստի-Արմենիա/։ Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը կարծում է, որ «Ագոյի» խումբը պետք է գնահատական տա «Ռադիոյի և հեռուստատեսության մասին»  օրենքին միայն այն բանից հետո, երբ կծանոթանա այդ փաստաթղթին։

Նախօրեին Եվրոպական Խորհրդի Նախարարների կոմիտեի «Ագո» դիտորդական  խմբի ղեկավար, դեսպան Պյեր Սյորգեն հայտարարել էր, որ խումբը «անհանգստացած է «Ռադիոյի և հեռուստատեսության մասին» տեղական օրենքում կատարված փոփոխություններով, որոնք ներկայումս քննարկվում են Հայաստանի Ազգային ժողովում»։

Նա նշել էր, որ  նոր ուղղումները «արգելում են Հանրային հեռուստառադիոընկերության հաճախականությամբ հեռարձակել որոշ ԶԼՄ-ների և, մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանին, և այս իրավիճակը կարելի է գնահատել որպես խտրականություն»։

 «Գնահատական տալու համար պետք է ձեռքի տակ ունենալ փաստաթուղթ և փորձաքննություն անցկացնել», - ասաց Թորոսյանը լրագրողներին՝ երեքշաբթի՝ Ազգային ժողովում։

Նրա խոսքերով, «Ագոյի» խումբը արձագանքում է այն ոչ արդարացի աղմուկին, որը բարձրացվել է Հայաստանում։

 «Նրանք չեն կարող անտարբեր մնալ այս ամենի հանդեպ, բայց ես վստահ եմ, որ լիարժեք և վերջնական գնահատական կարելի է տալ փորձագիտական հետազոտությունից հետո, գոնե փաստաթուղթը կարդալուց հետո», - ասաց Թորոսյանը։

Խոսնակը հույս հայտնեց, որ իրենց հանդիպումից հետո դիտորդական խմբի պատվիրակությունը կփոխի իր դիրքորոշումը։

Թորոսյանի խոսքերով, քննարկվող օրինագիծը որևէ սահմանափակում չի կանխատեսում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման համար։

 «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի մեջ փոփոխություններ մտցնելու նախագծի քննարկումները Ազգային ժողովում սկսվեցին նախորդ հինգշաբթի:  

Ընդդիմության ներկայացուցիչները նման օրինագծի ընդունմանը կտրականապես դեմ են հանդես եկել՝ դրա մեջ տեսնելով խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ և հայ-ամերիկյան հարաբերությունների վատացման վտանգ:

Այսօրվա դրությամբ Հանրային հեռուստառադիոընկերության հաճախականություններով հեռարձակվում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: