478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը խանգարում է միջազգային հանրության՝ ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմանն ուղղված ջանքերին. ԼՂՀ նախագահ
14:26
03 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի, /Նովոստի-Արմենիա/։ Ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը խանգարում է միջազգային հանրության, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության  լուծմանը։ Այս մասին երեքշաբթի  «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման հեռանկարներ» զեկույցում հայտարարեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը՝  հանդես գալով Երևանի Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում հուլիսի 1-8-ը կազմակերպված Ամառային դպրոցում։

Նա նշեց, որ ադրբեջանական իշխանությունները տարեցտարի մեծացնում են բանակի տեխնիկական վերազինմանը և բանակի շարքերը արհեստավարժ  վարձկաններով համալրելուն ուղղված ծախսերը, միաժամանակ պաշտոնական ԶԼՄ-ներում ոչ մի րոպե չի դադարում հակահայկական քարոզչությունը։

Ղուկասյանի խոսքերով, վերջին ժամանակներս միջազգային պրակտիկան բավարար ճկունություն և հնարամտություն է ցուցաբերում՝  իրավիճակի հնարավոր կարգավորման համար տարբերակներ փնտրելու գործում, այն իրավիճակի, որը բնութագրվում է հարաբերությունների անհանդուրժողականությամբ կամ տարածաշրջանային սուր խնդիրների առկայությամբ։

Ղուկասյանը ցավով է նշել, որ անցած տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը գործնականում որևէ քայլ չարեց՝ ԼՂՀ ժողովրդի աչքում իր պետության դրական կերպարի ձևավորման ուղղությամբ։ Նա միաժամանակ ավելացրել է, որ  դա կարող էր հանգեցնել վստահելի հարաբերությունների հաստատմանը։

Նախագահը նշեց, որ պաշտոնական Բաքվի հակազդեցության պատճառով ներկայումս ԵԱՀԿ-ն ի վիճակի չէ բանակցային գործընթացի ձևաչափը  համապատասխանեցնել հակամարտությաքն՝ իր կողմից սահմանված կոնֆիգուրացիային, որն ամրագրված է այս կազմակերպության բուդապեշտյան համագումարի հիմնադիր փաստաթղթերում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: