478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Բարձր տեխնոլոգիաների միջազգային առաջին հայկական ֆորում-ցուցահանդեսը տեղի կունենա հուլիսի 4-7-ը Սան-Ֆրանցիսկոյում
12:25
03 Հուլիսի 2007

Բարձր տեխնոլոգիաների միջազգային առաջին հայկական ֆորում-ցուցահանդեսը (ArmTech) տեղի կունենա հուլիսի 4-7-ը` Սան-Ֆրանցիսկոյում։ Այս մասին «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Հայաստանի մրցունակ մասնավոր սեկտոր» (CAPS) ծրագրի գրասենյակում։  

Ֆորումի շրջանակներում զեկույցներով հանդես կգան Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, կներկայացվեն տեխնիկական և գործարար ուղղվածության տպագիր և էլեկտրոնային նյութեր։ Կկազմակերպվեն նաև բնագավառի խնդիրներին նվիրված քննարկումներ, իսկ առաջատար ընկերությունները կներկայացնեն իրենց մշակումներն ու ծրագրերը։

«Այս ֆորումը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների բնագավառում աշխատող ընկերություններին հնարավորություն կտա ներկայացնել իրենց ապրանքն ու ծառայությունները, ինչպես նաև կօգնի կապեր հաստատել պոտենցիալ ներդրողների և աշխատանքային գործընկերների հետ», -  ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

ArmTech-ի կազմակերպմանը և անցկացմանը աջակցում են Զարգացման հայկական գործակալությունը, Հայ օգնության ընդհանուր միությունը, USAID CAPS ծրագիրը, «Մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման» ծրագիրը։ Ֆորումի հովանավորներն են նաև  Synopsis, VivaCell, Viasphere Technopark, Impreva Labs, Sonics, Virage Logic, Morgan Staneley, Ponte Solutions ընկերությունները, Վերականգնվող էներգետիկայի և  էներգամատակարարման հիմնադրամը, «Արմենիա» հեռուստաընկերությունը։  

Ենթադրվում է, որ ֆորումին կմասնակցեն 500-ից ավելի ընկերություններ։ Բացման արարոդությանը ներկա կլինի ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: