486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-5
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը և «Սպրավեդլիվայա Ռոսիա» կհամագործակցեն ՌԴ-ի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ
12:08
03 Հուլիսի 2007

Հայ հեղափոխական դաշնակցությունը  և «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը կհամագործակցեն  Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղությամբ՝ քաղաքական, պաշտպանության, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում։ Այս մասին «Երկրամաս» թերթին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանում ՀՅԴ ներկայացուցիչ, «Ռուս-Հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։

 «Սոցիալական արդարության և հայրենասիրության արժեքները կիսող կուսակցությունների միջև համագործակցությունը ծանրակշիռ դիրք ունի Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական համակարգերում, այն նոր բովանդակություն կհաղորդի ռուս-հայկական քաղաքական երկխոսությանը», - ասել է Նավոյանը։  

Նրա խոսքերով, հայկական և ռուսական համայնքների, հայրենակիցների շահերի պաշտպանությունը, համապատասխանաբար, Ռուսաստանի և Հայաստանի տարածքում կուսակցությունների համագործակցության նպատակներից մեկն է։

Ինչպես տեղեկացրեց Նավոյանը, մեծ նշանակություն է տրվում կուսակցական գործունեության հարցերի վերաբերյալ փորձի փոխանակմանը, բարեկամ կուսակցությունների և շարժումների հետ միջազգային կապերի ստեղծման և զարգացման նպատակով փոխադարձ օգնության ցուցաբերմանը, միջազգային ֆորումների և կազմակերպությունների շրջանակներում դիրքերի կոորդինացմանը ։

«Ծրագրված նպատակների իրականացման համար ՀՅԴ-ն և «Սպրավեդլիվայա Ռոսիա» կունենան  տարբեր մակարդակների պատվիրակությունների փոխադարձ այցեր, կկազմակերպեն համատեղ հասարակական-քաղաքական և այլ միջոցառումներ, կհաստատեն և կզարգացնեն կուսակցությունների տարածքային, երիտասարդական և այլ կառույցների միջև կապերը։ Համագործակցության մեջ հատուկ տեղ կզբաղեցնեն Ռուսաստանի և Հայաստանի օրենսդրական մարմիններում «Սպրավեդլիվայա Ռոսիայի» և ՀՅԴ-ի խմբակցությունների միջև կապերը», - նշեց Նավոյանը։ 

Հուլիսի 3-ին Մոսկվայում տեղի կունենա «Սպրավեդլիվայա Ռոսիա» և ՀՅԴ կուսակցությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։ Այս նպատակով Մոսկվա կայցելեն ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը և Հայաստանի ՀՅԴ Բարձրագույն մարմնի Քաղաքական ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։ --0— 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: