484.1
+0.93
580.1
+3.63
8.4
-0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Ղ-Տելեկոմը» հրապարակել է Հայաստանում կանխավճարային բջջային քարտերի ձեռքբերման կարգը
19:44
02 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի, /Նովոստի-Արմենիա/: Հայկական «Ղ-Տելեկոմ» հեռահաղորդակցական ընկերությունը (ապրանքանիշը` VivaCell) հայտարարել է բջջային կապի «Alo» կանխավճարային քարտերի ձեռքբերման նոր կարգի մասին:

Ինչպես տեղեկացվում է ձեռնարկության հրապարակած հայտարարության մեջ, տվյալ կարգը մտցված է «Ղ-Տելեկոմի» ղեկավարության կողմից` Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007թ. մարտի 30-ի որոշման հիման վրա:

Ըստ մամուլում հրապարակված հայտարարության, 2007թ. հուլիսի 1-ից կանխավճարային քարտերը կտրամադրվեն պայմանագրով, որին պետք է կցվեն նաև բաժանորդի անձը հաստատող փաստաթղթերի պատճեները: Մինչև նշված ժամկետը կանխավճարային քարտ ձեռք բերած բաժանորդները պետք է մինչև 2007թ. նոյեմբերի 1-ը կնքեն համապատասխան պայմանագիրը:

Նոր կարգը կարգավորում է նաև կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, ծառայությունների որակին վերաբերող պահանջները, հաշվի ներկայացումն ու վճարումը, վեճերի հարթման կարգը:

Նմանատիպ հայտարարություն հունիսի 22-ին հրապարակել էր բջջային կապի մյուս օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2007թ. մարտի 30-ին որոշում էր ընդունել այն մասին, որ 2007թ. հուլիսի 1-ից հանրապետությունում գործող բջջային կապի օպերատորները պետք է բջջային կապի կանխավճարային քարտեր ձեռք բերող բոլոր բաժանորդների հետ կնքեն պայմանագրեր (ներկայում կնքվում է, այսպես կոչված, հանրային պայմանագիրը): Տվյալ կարգը ներդրվում է՝ ելնելով Հայաստանի ազգային անվտանգության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի նկատառումներից:

«Ղ-Տելեկոմ» ընկերությունը՝ VivaCell շուկայական ապրանքանիշով, հայկական բջջային կապի շուկայում գործում է 2005թ. հուլիսի 1-ից: «Ղ-Տելեկոմի» բջջային կապի բաժանորդների թիվը հասնում է շուրջ 600 հազ. մարդու:

 «ԱրմենՏել» ՓԲԸ-ն մենաշնորհ ունի ֆիքսված հեռախոսակապի ոլորտում և  Հայաստանի երկու բջջային օպերատորներից մեկն է: Նրա արժեթղթերի 100%-ի սեփականատերը ռուսական «Վիմպելկոմ» ընկերությունն է (ապրանքանիշը` «Բի-Լայն»): 2006թ-ի վեջին «ԱրմենՏելի» բաժանորդների թիվը հասնում էր  608.5 հազարի՝  ֆիքսված հեռախոսակապի և  452 հազար՝ բջջային կապի ոլորտում:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։
21:39
27 Դեկտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը նշել է, թե ով է որոշելու Հայաստանի վարչապետի թեկնածությունը
Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապրիլի 9–ին իր կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ կորոշի, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։  
13:48
27 Դեկտեմբերի 2017
Չկա ավելի արժանի առաջնորդ, քան Սերժ Սարգսյանը. Շարմազանով
Չկա Հայաստանի ավելի արժանի ղեկավար, քան նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։
22:00
26 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Սերժ Սարգսյանը հաջողություններ և ակտիվ աշխատանք է մաղթել նաև ԱՊՀ-ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի նախագահին:
18:11
25 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
14:43
25 Դեկտեմբերի 2017
Հայաստանում միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել ԵՄ –ի հետ համաձայնագիրն իրականացնելու նպատակով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել:
14:49
20 Դեկտեմբերի 2017
Հայատյացությունն ադրբեջանական դասագրքերում. Երևանում կայացել է Azerichild.education կայքի շնորհանդեսը
Azerichild.education կայքի շնորհանդեսը կայացել է չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում։
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը: