480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանից գաղթած հայ փախստականները կոչ են անում ԼՂՀ կառավարությանը՝ իր հսկողության տակ վերցնել իրենց պահանջների բավարարման գործընթացը
18:43
02 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիս: /Նովոստի-Արմենիա/: Ադրբեջանից գաղթած հայ փախստականները կոչ են անում ԼՂՀ կառավարությանը՝ իր հսկողության տակ վերցնել իրենց պահանջների բավարարման գործընթացը։ Այդ մասին ասվում է երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը  «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի կողմից տրամադրված փաթեթում, որը Ադրբեջանի հայ փախստականները հասցեագրել են ԼՂՀ իշխանություններին։  «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի փաթեթն ուղղված է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին։

 «Փախստակաները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը ձեզ է հղում Ադրբեջանից հայ գաղթականների՝ Ձեզ հասցեագրած դիմումների առաջին փաթեթը>,- նշվում է փաստաթղթում:

 «Փախստականները համոզված են, որ ԼՂՀ իշխանությունն իր էֆեկտիվ հսկողության տակ կվերցնի ավելի քան 500 000 ցեղասպանություն և բռնի արտագաղթ վերապրած մարդկանց պահանջների իրագործումը, մասնավորապես, իրենց  իրավունքների վերականգնում, հասցված բարոյական վնասի համար՝ Ադրբեջանի հանրապետության կողմից համարժեք փոխհատուցման վճարում».-ասվում է հայտարարության մեջ:

Դիմելով ԼՂՀ իշխանություններին՝ փախստականները նրանց միաժամանակ իրենց վստահությունն են հայտնել՝ այդպիսով լիազորելով նրանց՝ գործել իրենց անունից:

 «Այսօր արդեն «Փախստականները և միաջազգային իրավունքը» ցանցում կա Ձեզ հասցեագրված 20 000 դիմում, և դրանց թիվը շարունակում է աճել:  Մեր խնդրանքն է Ձեզ՝ ընթացք տալ այդ դիմումներին»,- ասվում է ԼՂՀ  նախագահին ուղղված դիմումի մեջ:

Փաստաթուղթը ստորագրել են հայ-փախստականների «Ահազանգ» հասարակական կազմակերպությունը,  «Երջանիկ» մանկական բարեգործական հասարակական կազմակերպությունը, «Քարավան-88» հասարակական բարեգործական կազմակերպությունը,  «Գաղթական-մտավորականների «Ներուժ»» հասարակական կազմակերպությունը,  «Կանայք և ժողովրդավարությունը» հասարակական կազմակերպությունը, Սանկտ-Պետերբուրգի «Լաստոչկա» մանկական  բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը,  «Փախստական-ֆերմերների «Ագրարիի»» հասարակական կազմակերպությունը, «Օժանդակություն որակի համընդհանուր կառավարմանը» հասարակական կազմակերպությունը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։