482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի թիմը առաջատարների քառյակում է՝ ԿԱՀԿ երկրների երիտասարդական միավորումների հավաքի 2 փուլերից հետո
17:20
02 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի, /Նովոստի-Արմենիա/: ԿԱՀԿ /Կոլեկտիվ անվտանգության համաձայնագրի կազմակերպություն/  անդամ-պետությունների երիտասարդական ռազմա-հայրենասիրական միավորումների առաջին միջազգային հավաքի շրջանակներում տեղի ունեցած մրցույթների երկու փուլերի արդյունքում առաջատարներն են Կիրգիզիայի, Հայաստանի, Բելոռուսիայի և Ղազախստանի թիմերը:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԿԱՀԿ Քարտուղարության լրատվական ծառայությունից, առաջին մրցույթում՝ ռազմա-բժշկական պատրաստվածություն, հաղթել է Կիրգիզիայի թիմը, որը ներկայացնում է «Ռոդինա» ռազմա-սպորտային ակումբը (ք. Բիշկեկ): Երկրորդ տեղում Ղազախստանն էր (Աստանայի թիմը),  երրորդ տեղում էին բելոռուսներն էին, իսկ պատվավոր չորրորդ տեղը համառ պայքարից հետո գրավել էր Հայաստանի հավաքականը (ՀՀ պաշտպանության նախարարության ռզմա-սպորտային վարժարան):

Սակայն Հայաստանի ներկայացուցիչները երկրորդ մեկնարկի ժամանակ հաղթանակ տարան՝ սպորտային կողմնորոշման և ազիմուտի շարժման գծով` դառնալով համընդհանուր առաջատարներ: Բիշքեկի «Ռոդինա» ակումբը գրավեց երկրորդ տեղը, երրորդը` Բելառուսի, որրորդը` Աստանայի թիմն էր (Ղազախստան):

 «Երիտասարդական ռազմա-հայրենասիրական միավորումների առաջին հավաքի մասնակիցներին սպասում են ևս չորս մրցույթներ՝ռազմականացված էստաֆետ, դանակի սպորտային նետում, մրցույթ՝ ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունից և հրաձգություն օդաճնշական զենքից: Հավաքի արդյունքը լեռնա-դաշտային երկօրյա արշավը կլինի»,- հայտնեց մրցումների գլխավոր դատավոր, Խորհրդային Միության հերոս Սերգեյ Գուշչինը:

ԿԱՀԿ անդամ-պետությունների երիտասարդական ռազմա-հայրենասիրական միավորումների առաջին միջազգային հավաքը տեղի է ունենում հունիսի 26-ից հուլիսի 6-ը` Իսիկ-Կուլ (Ղազախստան) լճի ափին:

Միջոցառման նախաձեռնողներն են Ռուսաստանի և Կիրգիզիայի մի շարք հասարակական միավորումներ` Կիգիզիայի հանրապետության ղեկավարության, ԿԱՀԿ քարտուղարության, ԿԱՀԿ խորհրդարանական համաժողովի և կազմակերպության բոլոր անդամ-պետությունների ուժային գերատեսչությունների աջակցությամբ:

Հավաքին մասնակցում են ինը թիմեր. երկուական թիմեր` Ռուսաստանից, Ղազախստանից և Կիրգիզիայից, մեկական` Հայաստանից, Բելոռուսիայից և Տաջիկստանից: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։