486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է ամառային դպրոց՝ Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի ուսանողների համար
16:49
02 Հուլիսի 2007

 Երևանի Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանում բացվել է Ամառային դպրոց: Դպրոցը գործելու է 2007 թվականի հուլիսի 1-8-ը՝ «Իմացությունը՝ հզոր ուժ է» խորագրի ներքո։  

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, այս նախաձեռնությունը  փաստացի շարունակությունն է Ամառային դպրոցի, որը կազմակերպվել էր 2006 թ.-ին Թբիլիսիում՝ Մոսկվայի Պետական Լեզվաբանական և Վրաստանի Կովկասյան համալսարանների մասնակցությամբ և իրականացվում է Ռուս-հայկական համալսարանի և ՚»ՌԻԱ Նովոստի» ռուսական գործակալության համագործակցության շնորհիվ։ Նրա խոսքերով, Ամառային դպրոցը  հաղորդակցման և միմյանց հետ ծանոթանալու եզակի հնարավորություն կտա Վրաստանի, Ռուսաստանի և Հայաստանի ուսանողներին։

Ամառային դպրոցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ, դասախոսություններ և բանավեճեր՝ քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների և միջազգային տնտեսագիտության բնագավառների  հայ առաջատար քաղական գործիչների և գիտնականների հետ, ինչպես նաև էքսկուրսիաներ դեպի Հայաստանի պատմական և քրիստոնեական կենտրոններ։ 

Ամառային դպրոցի աշխատանքներին մասնակցում են Մոսկվայի Պետական Լեզվաբանական և Վրաստանի Կովկասյան համալսարանների պատվիրակությունները, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։