438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ

16:47
16 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ դեկտեմբերի 14-ի մեկնաբանությունը 2009թ.-ի ցյուրիխյան արձանագրությունների տառն ու ոգին աղավաղելու հերթական աղաղակող օրինակ է, ասվում է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությունում:

Ինչպես նշվում է հայտարարությունում, Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ արատահայտված էր առանց նախապայմանների կարգավորման հայտնի մոտեցմամբ:

«Թուրքական կողմի հետ հենց այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք բանակցային գործընթացը և եկանք պայմանավորվածությունների»,- ասվում է փաստաթղթում:

Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Անկարան հետ կանգնեց պայմանավորվածություններից՝ ոչ միայն մերժեց վավերացնել դրանք, այլև վերադարձավ նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր մինչև գործընթացի մեկնարկը:

«Թուրքիայի արտգործնախարարության վերջին մեկնաբանությունը նույն շարքից է»,- ընդգծվում է հայտարարությունում:

Անկարան ևս մեկ անգամ կրկնում է նախապայմանները` կապելով հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ Ադրբեջանի օգտին լուծման հետ՝ կամայական հղում կատարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք որևէ առնչություն չունեն կարգավորման բանակցային գործընթացի հետ։

Բոլորին է հայտնի, որ Արձանագրություններում ղարաբաղյան հակամարտության կամ որևէ նախապայմանի մասին խոսք անգամ չկա։

Ինչպես նշվում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում, թուրքական կողմը հրաժարվեց արձանագրությունների վավարերացումից և ողջ գործընթացը միտումնավոր մղեց դեպի փակուղի։ Հայաստանը հենց այդ պատճառով ստիպված էր կասեցնել վավերացման ընթացակարգը՝ դեռ մնալով կարգավորման գործընթացում, ինչը տարբեր երկրների ղեկավարների կողմից ըմբռնումով ընկալվեց և ողջունվեց:

«Ակնհայտ է, որ այսօր էլ՝ Արձանագրությունների ստորագրումից տարիներ անց, Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները»,- հատուկ ընդգծվում է տարածած հայտարարությունում:

Հայաստանի ԱԳՆ հայտարարության հեղինակները ևս մեկ անգամ հիշեցնում են, որ Թուրքիայի իշխանությունները կառչում են կարծրատիպային մոտեցումներից, փորձում են շինծու մեղադրանքներ հնչեցնել։ Հարյուր տարուց ավելի է, ինչ այդ երկրի ղեկավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ Մի՞թե ավելի հեշտ է ժխտողականության միջոցով իր ուսերին վերցնել Օսմանյան կայսրության կողմից գործված հարյուրամյա վաղեմության մեծ ոճրի մեղքը, քան ճանաչել այն՝ կարևոր ծառայություն մատուցելով թե սեփական ժողովրդի, թե տարածաշրջանի ապագայի, թե նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին։

Загружается новость ... "Право"

«Անկարան գնում է հակառակ ուղիով։ Թուրքիայի ԱԳՆ մեկնաբանությունը պնդում է, թե իբր Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը սխալ են բարոյական ու իրավական առումով և վատ նպատակներ հետապնդող քայլեր են։ Ստացվում է, որ Թուրքիան բարոյականության խրատներ է տալիս Ֆրանսիային, Գերմանիային, Ավստրիային, Ռուսաստանին, Ուրուգվային, Արգենտինային, Բելգիային, Հունաստանին, Կիպրոսին և տասնյակ այլ երկրների, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է փաստաթղթում:

ԱԳՆ-ում զավեշտալի են անվանում այն, որ Թուրքիան, որն աշխարհում խոսքի ազատության ամենամեծ սահմանափակողներից մեկն է, ժխտողականությունը փորձում է արդարացնել խոսքի ազատության պատճառաբանությամբ։

Ինչպես արձանագրությունների ստորագրումից հետո, այնպես էլ այսօր աշխարհի տարբեր մայրաքաղաքներում հստակ գիտակցում են, որ գնդակը թուրքական կիսադաշտում է, որ Հայաստանը արել է հնարավորինը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։

Անկարայում այս և այլ իրողությունների գիտակցման բացակայումն է, որ աշխարհով մեկ արմատավորում է զգացումը, որ Թուրքիան և միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով։

Հայտարարության հեղինակները ևս մեկ անգամ կրկնում են, որ Թուրքիայի այս վարքագծի պատճառով ցյուրիխյան արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը 2018 թվականի գարնանը դրանք կհայտարարի առ ոչինչ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ