ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ», մեկնաբանելով օրերս կայացած Սարգսյան–Ալիև հանդիպումը, ասաց «The Armenian Interest» կենտրոնի ղեկավար, ամերիկագիտության փորձագետ, «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքանության մեջ» ամսագրերի հոդվածագիր Արեգ Գալստյանը։
Հոկտեմբերի 16–ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի մասնակցությամբ կայացել է Սերժ Սարգսյանի և Իլխամ Ալիևի հանդիպումը։
Գալստյանը նշեց, որ ոչ մի առաջընթաց չէր ակնկալում այս հանդիպումից։ Ներկա պահին դիվանագիտական հայտարարությունից բացի, որոնք եղել են բանակցային գործընթացի առաջին օրվանից, ոչ մի առաջընթաց չկա», – չորեքշաբթի «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գալստյանը։
Նա նշեց, որ մի շարք պատճառներով ԵԱՀԿ Միսնկի խումբը չունի ոչ համապատասխան մեխանիզմներ, ոչ էլ հնարավորություններ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար։ «Առաջին հերթին, Մինսկի խումբը ստեղծվել է միջազգային հարաբերությունների երկբևեռ ժամանակաշրջանում, երբ գոյություն ունեին որոշակի մեջազգային կանոններ, և երբ պետությունը նման կազմակերպություններին լուրջ մեխանիզմերով էր օժտում, որոնք թույլ էին տալիս լուծել այս կամ այն խնդիրը», – նշեց Գալստյանը։
Загружается новость ...
"Право"
Նա ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ–ը` այդ երկբևեռացման մնացուկն է, նշելով, որ այսօր նման կազմակերպություններն ունեն լուրջ մեխանիզմներ, որոնք կարող էին այս կամ այն երկրին ստիպել կոնկրետ որոշումներ ընդունել։
«Այստեղ ՄԽ կատարում է ինչ–որ միջազգային ամբիոնի դեր, որի շնորհիվ հայկական և ադրբեջանական կողմերն ուղղակի անցկացնում են դիվանագիտական բանակցություններ, ինչը հնարավորություն է տալիս պահպանել ստատուս քվոն, քանի որ այսօրվա դրությամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունները ոչ մեկին ձեռնտու չեն», – նշեց Գալստյանը։
«The Armenian Interest» կենտրոնի փոխղեկավար, էթնոքաղաքական հակամարտությունների փորձագետ Վան Հարությունյանն իր հերթին ավելացրել է, որ կայացած հանդիպումից ինչ–որ առաջընթաց ակնկալելը միամտություն կլիներ։
«Սակայն ես դրական եմ գնահատում այս հանդիպումը։ Ինչ վերաբերում է եզրափակիչ հայտարարությանը, ապա ես կցականայի ուշադրություն դարձնել երկու հիմնական կետերի։ Առաջինը` նախագահները համաձայնվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիացնելու համար, ինչը վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացը գոություն ունի և Մինսկի խմբի ձևաչափը համաձայնեցված է երկու երկրների կողմից», – նշեց Հարությունյանը։
Նրա խոսքով, հանդիպման երկրորդ կարևորագույն ասպեկտը Սարգսյանի և Ալիևի միջև շփման գծում լարվածությունը թուլացնելու վերաբերյալ համաձայնեցումն է։
«Սա շատ կարևոր է, քանի որ, ինչպես դուք գիտեք` 2018 թվականին Ադրբեջանում կանցկացվեն նախագահական ընտրություններ, Հայաստանում նույնպես ներքաղաքական տրանսֆորմացիաներ կլինեն, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ներկայիս ստատուս քվոն ձեռնտու է և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմին, չեմ ասում էլ համանախագահ երկրների մասին, մասնավորապես Ռուսաստանի, որտեղ 2018 թվականին նույնպես ընտրություններ կանցկացվեն», – հավելեց Հարությունյանը։ –0–