ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայազգի Քեն Նահիգյանին նշանակել է նորանշանակ նախագահի վարչակազմի անցումային գործընթացի պատասխանատու, հայտնում է
The Wall Street Journal-ը:
Քեն Նահիգյանը Թրամփի նախընտրական պայքարին միացել էր անցյալ ամռանը և Թրամփի հաղթանակից հետո մասնակցել է երկրի հաջորդ կառավարության կազմավորմանն ուղղված աշխատանքներին:
Անցումային վարչակազմի ղեկավարի պաշտոնում Նահիգյանը կփոխարինի Ռիք Դիրբորնին, ով այժմ ստանձնել է Սպիտակ տան անձնակազմի փոխղեկավարի պաշտոնը:
«Ընտրություններին հաջորդած օերին նա ներգրավվել է նորընտիր նախագահին աջակցության ցուցաբերման գործընթացին, ինչպես նաև մեր աշխատակազմի պաշտոնատար անձանց` լսումների համար պատրաստմանը», - ասել է Դիրբորնը:
Նախօրեին ԱՄՆ-ում անցկացվել է երկրի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը: -0-