ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան, երկուշաբթի Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստեղծմանը, ապա մեր կողմից որևէ խոչընդոտ չկա, և մենք դրա ստորագրման համար որևէ արգելքներ չենք ստեղծի»,- ասաց Նալբանդյանը:
Загружается новость ...
"Право"
Ծրագրվում էր, որ 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում ԵՄ-ի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրի, այնուամենայնիվ, դրանից մի քանի ամիս առաջ Հայաստանը հայտարարեց ԵՏՄ-ին միանալու մասին:
2015 թվականի հոկտեմբերի 12-ին ԵՄ Խորհուրդը Լյուքսեմբուրգում կայացած նիստում լիազորել է Եվրահանձնաժողովին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր համապարփակ համաձայնագրի մասին, որը կփոխարինի գործընկերության և գործակցության գործող համաձայնագիրը: -0-