ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց հրապարակախոս, Ռուսաստանի միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը։
Ադրբեջանական ԱԳՆ–ն օրեր առաջ հրապարակել է, այսպես կոչված, «սև ցուցակի»` Արցախ այցելելու պատճառով Ադրբեջանի սահմանի հատելու մերժում ստացած անձանց ցանկի նոր տարբերակը։
«Երկրակի ստանդարտները և ընտրողականությունը «սև ցուցակ» կազմելիս հաստատում են այդ նախաձեռնության ոչ հաջողակ լինելը։ Ադրբեջանցի դիվանագետները սկսել են հասկանալ, որ այն չի աշխատում։ Իսկ Ինտերպոլով Արցախի եվրոպացի հյուրերին պատասխանատվության ենթարկելու անհաջող փորձերից հետո դրա գոյությունը ֆարս է հիշեցնում»,– ասաց Դվորնիկովը։
Թարմացված «սև ցուցակն» ընդգրկում է տարբեր երկրների շուրջ 700 քաղաքացիների ազգանուններ։ Այն համալրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական հանրաքվեի արդյունքներից հետո, երբ որպես դիտորդ երկիր էին այցելել ավելի քան 110 օտարերկրացի հյուրեր։
Այնուամենայնիվ, ուշագրավ է վերջին տարիներին Արցախ այցելած որոշ մարդկանց բացակայությունը։ Նախևառաջ, խոսքն «Այսօր գիշեր» խմբի երաժիշտների մասին, ովքեր 2016 թվականի օգոստոսին արցախցի երիտասարդության համար անվճար «ժողովրդական համերգ» է տվել։ Միաժամանակ, ադրբեջանական կողմը շատ լավ գիտեր համերգի մասին, քանի որ հայտնի ռուսական խմբի ժամանման մասին լուրը հրապարակվել էր տեղական ԶԼՄ–ներում։
«Մի կողմից, փաստաթղթի կազմման որակից երևում է, որ դրա վրա ոչ պրոֆեսիոնալներ են աշխատում։ Այբբենական ցուցակը կազմված է ոչ թե ըստ ազգանունների, այլ, չգիտես ինչու, ըստ անունների։ Արցախ այցելած շատ ու շատ մարդկանց անուններ չկան։ Չկա լրագրող Վլադիմիր Սոլովյովը, օրինակ, ինչպես նաև բազմաթիվ շատ հայտնի դեմքեր, որոնց ես չեմ նշի»,– ասաց Դվորնիկովը։
Որպես «ժողովրդական համերգի» կազմակերպիչ` Դվորնիկովը մեկնաբանեց դրա չընդգրկվելը «սև ցուցակում»։
«Հայտնի ռուսական խմբի` Արցախ այցելելու արգելքը բումերանգի պես հարվածում է Ադրբեջանին։ Վստահ եմ, որ այս դեպքում նրանց ձևացնում են, թե չեն նկատել համերգը և այն երաժիշտներին, ովքեր հաճույքով լուսանկարվում էին և արցախյան բնապատկերներով լուսանկարներ էին հրապարակում սոցցանցերում»,– ասաց Դվորնիկովը։
«Այսօր գիշեր» խմբի մենակատար Նիկիտա Կոզլովը «Նովոստի–Արմենիա»–ին նույնպես մեկնաբանել է իր բացակայությունն ադրբեջանական «սև ցուցակում»։
«Կարծում եմ, որ դա պարզապես տեխնիկական սխալ է։ Առավել ևս, որ վերջին տարիներին ես բավականին մենակյաց եմ, բլոգեր չեմ վարում, ուշադրություն գրավող երգեր չեմ գրում, այնպես որ, ինձ չի զարմացնում, որ ես չկամ այդ ցուցակում։ Թեև մի քիչ նեղսրտում եմ»,– ասաց Կոզլովը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում