478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ուորլիք. ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ ընթացող բանակցությունները հարկավոր է համակարգել
14:46
26 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ ընթացող բանակցությունները պետք է համակարգվեն, հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը։  

«Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններն ընթանում են արդեն քսան տարի։ Խնդիրը բանակցությունների բացակայությունը չէ, այլ այն, որ եկել է ավելի համակարգված բանակցությունների ժամանակը։ Կարևոր է, որպեսզի նախագահները հանդիպեն և միմյանց հետ քննարկեն հակամարտության կարգավորմանը վերաբերող ամենաբարդ հարցերը», – ասաց Ուորլիքը երկուշաբթի ասուլիսի ժամանակ` պատասխանելով «եկել է «իրական» բանակցությունները» սկսելու ժամանակը» իր ռեպլիկի նշանակության մասին հարցին։

Սարգսյան–Ալիև հանդիպումը կազմակերպելու ԵԱՀԿ ՄԽ–ի ծրագրերի մասին ընթերցեք այստեղ։

Նրա խոսքով` վերջին 18 ամսում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են չորս անգամ և քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարրերն ու սկզբունքները։

«Բայց անգամ քաղաքական կամքի առկայության դեպքում նախագահները հանդիպում են մի քանի ամիսը մեկ անգամ 1–2 ժամ տևողությամբ։ Եվ դա բավարար չէ։ Կողմերը բանակցությունների սեղանի շուրջ պետք է քննարկեն հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերը։ Հանձնաժողովների, աշխատանքային խմբերի մակարդակում կազմակերպվող հանդիպումները պետք է կրեն ավելի համակարգված բնույթ», – ասաց Ուորլիքը։

Նա ևս մեկ անգամ հաստատեց երկու կողմերի հետ աշխատելու` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պատրաստակամությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-




Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: