486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ խմբակցության ղեկավար. «Պետք է մեկուսացնել զինված ինքնապաշտպանության կոչ անողներին»
17:01
08 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ պետք է մեկուսացնել բոլոր նրանց, ովքեր զենքով ինքնապաշտպանվելու մասին հայտարարություններ են անում:

Ուրբաթ «Նոր Հայաստան» ընդդիմադիև շարժումը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում էր իրենց կողմնակիցների նկատմամբ «ոստիկանական ճնշումների» դեպքերի մասին, նշվում էր նաև, որ եթե պետությունը ունակ չէ պաշտպանել իր քաղաքացիներին, ապա «ամենաքիչը պետք է չխանգարի այդ քաղաքացիների ինքնապաշտպանությանը` բոլոր հնարավոր ձևերով, այդ թվում` նաև զինված»

«Այդ հայտարարությունն անողներին ես, օրինակ, մտածում եմ, որ ընդհանրապես պետք է մեկուսացնել հասարակությունից: Այսինքն՝ քաղաքացիական պատերազմի կո՞չ են անում: Ի՞նչ ինքնապաշտպանության մասին է խոսքը: Ինչ է՝ Հայաստանում կամ ցանկացած երկրում նման միջադեպեր չե՞ն լինում, և ոստիկանությունն էլ պետք է զբաղվի այդ գործերով: Կոչ են անում, որ երիտասարդներին հանեն իրար դե՞մ, ազգը ազգի դե՞մ: Վտանգավոր է, որ ընդհանրապես նման կոչ անողները շփվեն հասարակության հետ, դրա մեջ կհամոզվեք ապագայում»,- Բաղդասարյանի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը:

Նրա խոսքով, նախ պետք է ճշտել ովքեր են ուղորդում այդ ուժերին: «Ես գնալով միանշանակ համոզվում եմ, որ ուղորդողներ կան, որովհետև այդպես չսիրել իրենց երկիրը, իրենց պետությունը և անընդհատ ցանկանալ լարել ներքաղաքական իրավիճակը, խոչընդոտներ ստեղծել առանց այդ էլ արտաքին աշխարհի այս մարտահրավերների պայմաններում․․․»,- ասել է Վահրամ Բաղդասարյանը:  --0--
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: