480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետ. ՍՈՒ-24–ի ոչնչացումը Պուտինից պատասխան քայլեր պահանջող խորհրդանշական ակտ է
17:15
24 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական ՌՕՈՒ– կողմից ռուսական ՍՈՒ-24–ի ոչնչացումը խորհրդանշական ակտ է, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից պատասխան գործողություններ է պահանջում, կարծում է ՄՄՀՊԻ ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձահետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը։

 Ըստ նրա, դա չի կարելի ընկալել որպես պատահականություն, քանի որ Թուրքիան արդեն մի շարք քայլեր է ձեռնարկել` կանչել է ռուս դեսպանին այն առիթով, որ ՌԴ ՌՏՈՒ ինքնաթիռները ռմբակոծել են թուրքմեններին Սիրիայում, համապատասխան բողոք է ներկայացրել Անվտանգության խորհուրդ, այժմ այն պարզապես խոցել է ինքնաթիռը, ընդ որում, հասկանալի չէ, թե որ օդային տարածքում է այն եղել։

«Այդ իսկ պատճառով դա լուրջ ազդանշան է, որ Թուրքիան մտադիր է շարունակել ճնշումը, խոչընդոտել Սիրիայում մեր գործողությանը, և այդ խորհրդանշական ակտը Պուտինից գործողություններ է պահանջում»,– ասաց Ալեքսանդրովը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Ըստ նրա, եթե Ռուսաստանն այժմ դա մարսի, ապա ողջ գործողությունը` թևավոր հրթիռների արձակումը, ռազմավարական ռմբակոծիչների թռիչքը կարելի է «փուչիկ» համարել։

«Կստացվի, որ, տիրապետելով այդ ողջ ուժին, Ռուսաստանը չի կարող ոչինչ անել Թուրքիայի դեմ։ Կարծում եմ, որ եթե այդ ակտն անպատիժ մնա, ապա Ռուսաստանի նախագահի, ինչպես և Ռուսաստանի հեղինակությունը կտրուկ անկում կապրի»,– ասաց փորձագետը։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, իսկ ռուսական վերնախավում «նատոֆոբիայի» հասկացություն կա։

«Այսինքն, ՆԱՏՕ բառը լսելիս մենք պատրաստ ենք ձեռքերը վեր բարձրացնել և հանձնվել։ Այդ գաղափարախոսությունը սերմանվել է դեռևս Գորբաչյովի ժամանակներից և ոչ մի կերպ չի վերանում, թեև արդեն ակնհայտ է, որ ՆԱՏՕ–ն, չինական ասացվածքի համաձայն, «թղթե վագր» է»,– կարծում է Ալեքսանդրովը։

Այդ իսկ պատճառով, ըստ նրա, Ռուսաստանը պետք է պատասխան քայլեր ձեռնարկի։

«Ահա այժմ նախատեսվում է Լավրովի այցը Թուրքիա, այն պետք է չեղյալ հայտարարել, ատոմային էլեկտրակայանի և «Թուրքական հոսքի» կառուցման նախագծերը` վերացնել։ Հասկանալի է, որ Թուրքիան մեր աշխարհաքաղաքական հակառակորդն է։ Փորձագետները խոսել են այդ մասին երկար տարիներ, մինչդեռ շահի ծարավ ունեցող, «կոպեկ» պոկելու համար գազային շահերի մասին մոռացող տնտեսական սուբյեկտները համոզում են նախագահին, որ Թուրքիան մեր գործընկերն է»,– ասաց փորձագետը։

«Ինչպես հույս կապել Թուրքիայի հետ։ Ինչպե՞ս կարելի է Թուրքիայի հետ ինչ–որ երկարաժամկետ ռուսական ծրագիր կապել, նույնիսկ` տնտեսության բնագավառում։ Իսկ մենք դառնում ենք Թուրքիայի այդ վարքի պատանդը, իսկ այդ վարքը, ինչպես տեսնում ենք, վնասում է Ռուսաստանին։ Թուրքիան մշտապես վնասում է մեզ և Անդրկովկասում, և Հյուսիսային կովկասում, և ահա այժմ` Սիրիայում, այսինքն, նա գործում է հարավում ռուսական շահերի ողջ երկայնքով»,– ավելացրեց Ալեքսանդրովը։  

Ըստ նրա, կարևոր չէ, թե ինչ է ասում Էրդողանը Պուտինին անձնական զրույցներում, քանի որ հայտնի է, թե ինչպես է Քեմալ Աթաթուրքը խորամանկել մի ժամանակ։

«Գործակցության և զրույցների քողի տակ նա խլել է նախկին Ռուսաստանի կայսրության մեծ կտորներ, Կարսի մարզը։ Լեռնային Ղարաբաղը փոխանցել են Ադրբեջանին հիմնականում Թուրքիայի դիրքորոշման պատճառով։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանը պետք է վերանայի իր հարաբերություններն Անկարայի հետ»,– ասաց Ալեքսանդրովը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։