487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+11
Եղանակը Երևանում
Հայ
Շարմազանով. ընդդիմությունը չպետք է գնա երկրում լարվածության չհիմնավորված էսկալացիայի
15:47
01 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.Հայաստանի ընդդիմությունը չպետք է գնա երկրում լարվածության չհիմնավորված էսկալացիայի, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը` մեկնաբանելով ընդդիմության նախատեսվող հանրահավաքը:

Նախօրեին,  հաղորդվել էր, որ ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժումը մտադիր է վրաններ տեղադրել Ազատության հրապարակում։ Մի շարք ընդդիմադիր գործիչների միավորող «Նոր Հայաստան» շարժումը մտադիր է ձախողել դեկտեմբերի 6–ին ծրագրված սահմանադրական հանրաքվեի անցկացումը։ Երեքշաբթի օրվանից շարժումը ծրագրում է բողոքի շուրջօրյա ակցիաների անցկացում` իրազեկում ներկայացնելով Երևանի քաղաքապետարանին:

«Նոր Հայաստան»-ը վրաններ տեղադրելու մասին իրազեկում է ներկայացրել քաղաքապետարանին>>

Նրա խոսքով, երկրում ապահոված է խոսքի ազատությունը և ցանկացած քաղաքական ուժ կարող է արտահայտել իր դիրքորոշումը, այդ թվում նաև հանրահավաքների միջոցով, սակայն եթե նրանց գործողությունները չեն տեղավորվում օրենքի շրջանակում, ապա դրանք ընդունելի չեն:

Ցանակացած քննադատություն առողջ պետք է լինի և ուղղված լինի իրավիճակի բարելավմանը, այլ ոչ թե երկրում ավելորդ և չհիմնավորված լարվածության ստեղծմանը, առավել ևս ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում»,-ասաց Շարմազանովը:

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ անդրադառնալով քաղաքացիական անհնազանդության կոչերին, երեքշաբթի օրվանից սկսվող հանրահավաքներին, հայտարարել է, որ ոստիկանությունը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման: Միաժամանակ, նա նշել է, որ ոստիկանության գործողությունը համահունչ է լինելու օրենքի տառին և պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման: Նա կոչ է արել  հետևել օրենքի տառին և գործել բացառապես օրենքի շրջանակներում:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։