484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
ԱԳՆ. Հայաստանի և ԵՄ–ի պայմանագիրը չի հակասում Ռուսաստանի հետ փոխգործակցությանը
16:26
26 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵՄ–ի հետ Հայաստանի գործընկերության նոր համաձայնագիրը չի հակասում Մոսկվայի հետ Երևանի փոխգործակցությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԳՆ–ի ղեկավարի տեղակալ Վասիլի Նեբենզյային։

 Ծրագրվել էր, որ Երևանը ԵՄ–ի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրի 2013 թվականի նոյեմբերին կայացած «Արևելյան գործընիկերության» վիլնյուսյան գագաթնաժողովում։ Սակայն դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց  Մաքսային միությանը միանալու և եվրասիական ինտեգրմանը մասնակցելու մտադրության մասին։ Հայաստանը ԵՏՄ–ին միացավ 2015 թվականի հունվարի մեկից։

ԵՄ խորհուրդը հոկտեմբերի 12–ին Լյուքսեմբուրգում արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացված նիստում լիազորեց Եվրահանձնաժողովն բանակցություններ սկսել Հայաստանի հետ համապարփակ նոր համաձայնագրի մասին, որը կփոխարինի ԵՄ–ի և հանրապետության միջև գործընկերության և համագործակցության գործող համաձայնագիրը։ Բանակցությունների պաշտոնական գործարկումը նախատեսված է մինչև տարեվերջ։

«Կարծում եմ, որ դա (համաձայնագիրը` խմբ.) չի հակասում ՌԴ–ի հետ փոխգործակցությանը։ Մենք ինքներս Եվրամիության հետ հարաբերությունները զարգացրել ենք այնքան ժամանակ, մինչև Եվրամիությունն է դադարել ցանկանալ մեզ հետ զարգացնել հարաբերությունները դրանց ամբողջության մեջ։ Եվրասիական միության մեր մյուս գործընկերները ԵՄ–ի հետ գործակցության համաձայնագիր ունեն։ Մենք դրան ոչ միայն չենք խոչընդոտոմ, այլ ողջունում ենք»,– ասել է Նեբենզյան ՄՄՀՊԻ շրջանավարտների համաժողովի ավարտից հետո։

Մեկ այլ բան է, պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը, որ այդ հարաբերությունները չպետք է հակասեն Եվրասիական տնտեսական միության շրջանակում պարտավորություններին։

«Մեր գործընկերները դա լավ են հասկանում, հասկանում են նաև մեր հայ բարեկամները։ Երկրորդ` մենք ցանկանում ենք Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնել ոչ միայն երկկողմ, այլ նաև ԵՄ–ի հետ Եվրասիական տնտեսական միության ձևաչափով։ Վերջերս Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Եվրահանձնաժողովին է փոխանցել մեր տեսլականի վերաբերյալ այն առաջարկությունները, թե ինչպես ենք ցանկանում զրգացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Այժմ այդ առաջարկությունները Բրյուսելում դիտարկման փուլում են, տեսնենք, թե ինչպես են արձագանքելու»,– ասաց նա։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: