482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ-ի համագործակցությունը Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի շրջանակներում հաջողությամբ է զարգանում, նախագահ
17:17
08 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի համագործակցությունը Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի շրջանակներում հաջողությամբ զարգանում է, նշել է  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն երեքշաբթի  ՌԴ ֆինանսների նախարար, Հիմնադրամի խորհրդի նախագահ Անտոն Սիլուանովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հայտնեցին  երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, ովքեր մեր երկրում են գտնվում Երևանում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի 24-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ խորհրդի երևանյան առաջին նիստը կնշանավորվի իր արդյունավետությամբ, միաժամանակ, հնարավորություն ընձեռելով մասնակիցներին՝ ծանոթանալու Հայաստանին, նրա զարգացման հնարավորություններին և ներկայիս տնտեսական վիճակին:

«Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի համագործակցությունը Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի շրջանակներում հաջողությամբ զարգանում է, և այդ առումով վկայակոչել է 2015 թվականին Հիմնադրամի միջոցների կառավարչի՝ Եվրասիական զարգացման բանկի հետ ստորագրված միանգամից երեք համաձայնագրերը: Նախագահը վստահություն է հայտնել, որ Հիմնադրամի միջոցների ֆինանսավորման հաշվին Հայաստանում հեռանկարային ներդումային և ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, անկասկած, կնպաստի երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերի զարգացմանն ու, ընդհանուր առմամբ, սոցիալ-տնտեսական առաջընթացին»,-ասված է հաղորդագրությունում:

Հանդիպմանը զրուցակիցները համակարծիք են եղել, որ միջպետական և ազգային խոշոր ներդրումային նախագծերի իրականացումը թույլ կտա ավելի ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Հիմնադրամի մյուս անդամ պետությունների միջև ինտեգրացիոն կապերը: Անդրադարձ է եղել համագործակցության հետագա զարգացման հեռանկարին և առաջնահերթ ուղղություններին: ՀՀ Նախագահը և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի անդամները մտքեր են փոխանակել նաև համաշխարհային տնտեսական ներկայիս զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ, որոնց դիմակայելը, նրանց համոզմամբ, միասին շատ ավելի դյուրին կլինի:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչ, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։