484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Նալբանդյան. Ղարաբաղի հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության
14:39
20 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղի հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը «Առավոտ» թերթին տված հարցազրույցում` մեկնաբանելով լուրերն այն մասին, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցը կապված էր ԼՂ հարցում ինչ-ինչ զիջումների հետ:

նախընտրում եմ խուսափել ասեկոսեների մակարդակով հնչող և իրականության հետ կապ չունեցող լուրեր մեկնաբանելուց: Այդպիսի տեղեկություններ տարածողները  հիշեցնում են հայտնի ասացվածքը` լսել են զանգի ձայնը, բայց չգիտեն, թե որտեղից է»,-ասել է Նալբանդյանը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ թվարկել են այն թեմաներն ու ոլորտները, որոնք քննարկման առարկա էին եղել, դրանց թվում նշելով նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավարման  գործընթացը:

«Ինչպես հայտնի է Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, և մենք բարձր ենք գնահատում նրա և մյուս համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը»,-ասել է նախարարը: Նա նշել է, որ Սերգեյ Լավրովի հետ տարեկան շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ են ունենում, թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափով, ինչը բնական է` հաշվի առնելով մեր երկու երկրների միջև դաշնակցային, ռազմավարական հարաբեդրությունները:

«Այդ հանդիպումներից յուրաքանչյուրից մամուլը կարող է տեղեկատվություն տարածել, թե քննարկվել են ԼՂ հիմնահարցի  կարգավորմանը վերաբերվող հարցեր, և պետք է նշեմ շատ սխալված չեն լինի:Որոշ բացառություններով հանդերձ, իհարկե, հարցը մշտապես գտնվում է մեր քննարկումների օրակարգում: Դա բնական է»,-ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքերով, այլ հարց է, որ մամուլը փորձում է այդ քննարկումներին վերագրել մտածածին տարրեր: Երբ մամուլը վկայակոչում է իր այսպես կոչված, բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը «ես հալած յուղի տեղ չէի ընդունի դա: Դժվար է պատկերացնել, թե ինչ աղբյուրի վրա կարող են հղում կատարել` նկատի ունենալով, որ բանակցություններն ընթանում են բարձր մակարդակով և նեղ ձևաչափով»,-նշել է Նալբանդյանը:

«Ընդհանրապես, ես խորհուրդ կտայի նման նուրբ հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ անելիս հենվել պաշտոնական տեղեկատվության վրա»,-ավելացրել է նա:
Նախարարի խոսքերով, Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները հինգ հայտարարություններ են արել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ և ներկայացրել մեկ ամբողջություն :

«Ես ուզում եմ ընդգծել` մեկ ամբողջություն հանդիսացող սկզբունքներ և տարրեր, որոնց վրա  պետք է հիմնված լինի ԼՂ հիմնահարցի հանգուցալուծումը: Պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ մամուլում հրապարակվածը չի համապատասխանում համանախագահ երկրների ղեկավարների հրապարակած հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մոտեցումներին: Հիմա, ինչպես եք կարծում որն է առավել վստահություն ներշնչում, այն, ինչը հրապարակվել է  համանախագահ երկրների նախագահների անունից, թե մամուլում տեղ գտած ասեկոսեները:Կարծում եմ, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,-ասել է նախարարը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:  

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:  

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։