481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ուորլիքը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պատրաստ են տարեվերջյան հանդիպման
14:39
29 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների հերթական փուլին, լրագրողներին տեղեկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Տարածաշրջան կատարած այցի շրջանակում մենք հանդիպել ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։ Նրանք երկուսն էլ հայտնել են, որ պատրաստ են հանդիպել մինչև տարեվերջ։ Մենք աշխատում ենք այդ հանդիպման ուղղությամբ», – ասել է Ուորլիքը, հաղորդում է Ինտերֆաքսը։

«Նախագահները պետք է խոսեն միմյանց հետ հակամարտության կարգավորման ուղիները գտնելու համար։ Բնականաբար, նախագահները պետք է նաև քննարկեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, քանի որ այդ հարցը կարևոր է», – ընդգծեց դիվանագետը։

Նա նշեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում այսօր տիրող իրավիճակն արմատապես տարբերվում է երկու տարի առաջ գրանցված իրավիճակից, երբ նա նշանակվեց միջնորդ։

«Առաջին անգամ մենք դառնում ենք ճակատային գծում և միջազգայնորեն ճանաչված սահմաններում ծանր հրետանու օգտագործման ականատեսները, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում», – ասաց համանախագահը։

Նրա կարծիքով` այս պահին գոյություն ունի լարվածության աճի մեծ հավանականություն, և «եթե չլինի նմանատիպ զենքի կիրառման մանրամասն հաշվետվություն, ապա գոյություն ունի մեծ վնաս հասցնելու հավանականություն»։

«Այդ պատճառով մենք կարևորում ենք նախագահների կողմից իրավիճակի սրման քննարկումը։ Իհարկե, այն արդեն նախագահների օրակարգի կարևոր հարցերից է, սակայն մենք կարծում ենք, որ նախագահները պետք է նաև քննարկեն Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև ժողովուրդների միջև վստահության և անվտանգության ստեղծման հարցերը», – նշել է Ուորլիքը։ –0–


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: