482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հովհաննիսյան. Ղարաբաղում տիրող իրավիճակի պատճառով ՀԱՊԿ-ին դիմելու հարցը քաղաքական հարթակում է
15:19
22 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի  էսկալացիայի պատճառով ՀԱՊԿ-ին դիմելու հարցը քաղաքական հարթության վրա է, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, սահմանում իրավիճակի հերթական լարվածությունից հետո այդ հարցը մշտապես հնչեցվում է:

«Սակայն, դա ավելի շուտ քաղաքական հարց է, այլ ոչ թե` ռազմական, և այն պետք է լուծի ոչ թե պաշտպանական գերատեսչությունը, այլ երկրի ռազմա-քաղաքական ղեկավարությունը»-ասաց Հովհաննիսյանը:

Միաժամանակ, Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ-ի գործունեությունը, ինչի մասին վկայում  է նախօրեին Հայաստանի նախագահի ղեկավարությամբ Մոսկվայում կայացած կազմակերպության գագաթնաժողովը:

ՀՀ նախագահ. ամեն անգամ, երբ Ադրբեջանի ԶՈւ–ն Հայաստանի դեմ կիրառում է հրետանի, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ>>

Նա նաև նշեց ՀԱՊԿ-ի կայացման գործում Հայաստանի առանձնահատուկ մեծ ներդրումը` ավելացնելով, որ Երևանի մոտեցումներն ու առաջարկները կազմակերպության կայացման տարբեր փուլերում շատ կարևոր են եղել:

Նախօրեին Մոսկավայում կայացել է ՀԱՊԿ անդամ-երկրների գագաթնաժողովը, որի ընթացքում երկրների նախագահները երկարացրել են Ռուսաստանի նախագահության ժամկետը:--0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։