481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Էրդողանը վերջին ամիսներին քաոս է տարածել Թուրքիայում. փորձագետ
14:58
30 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին ամիսներին քաոս է տարածել երկրում, ուրբաթ լրագրողներին է ասել թուրքագետ Անդրանիկ Իսրայելյանը։

 «Երեք ամիսների ընթացքում, սկսած հունիսի 7–ին անցկացված խորհրդարանական ընտրություններից, Թուրքիայում բավականին հետաքրքիր իրադարձություններ են կատարվել։ Այդ ընթացքում Էրդողանին հաջողվել է երկրում քաոս, հասարակության տարբեր խավերի միջև թշնամության մթնոլորտ տարածել, հատկապես` քրդերի դեմ դիմակայության հարցում»,– ընդգծել է Իսրայելյանը։

Նա նշել է, որ երեք ամսվա ընթացքում Էրդողանը ամբողջովին խայտառակվել է իր վարած արտաքին քաղաքականության պատճառով, նրան չի հաջողվել նաև որևէ հաջողության հասնել սիրիական հակամարտությունում, իսկ Սիրիայում Ռուսաստանի հայտնվելուց հետո Թուրքիան ամբողջովին դուրս է եկել խաղից։

«Էրդողանը լարված իրավիճակ է ստեղծել գրեթե բոլոր կուսակցությունների միջև։ Միաժամանակ, երեք ամիսների ընթացքում երկրում բավականին ծանր տնտեսական իրավիճակ է ստեղծվել` ավելացել է գործազրկությունը, քրդերով բնակեցված արևելյան տարածքներում տնտեսությունը սառեցված վիճակում է։ Նաև զրոյական վիճակում են զբոսաշրջությունը, մասնավորապես, Արևմտյան Հայաստանի տարածքում»,– ավելացրել է թուրքագետը։

Ըստ նրա, կրկնակի խորհրդարանական ընտրությունները, որոնք կանցկացվեն նոյեմբերի 1–ին, տարբերվելու են իրենց նախորդներից անկանխատեսելիությամբ, քանի որ, երկրում անցկացված սոցհարցումների համաձայն, իրավիճակը չի փոխվել և նույնն է, ինչ հունիսի 7–ի ընտրությունների ժամանակ։

«Իմանալով այդ մասին` Էրդողանը չի կարող անգործ մնալ, և արդեն քայլեր են ձեռնարկվում նախորդ ընտրությունների կրկնություն թույլ չտալու համար»,– նշել է Իսրայելյանը։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» հաղթել է հունիսի 7–ի ընտրություններում, բայց առաջին անգամ 2002 թվականից կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը և չի կարողանա ինքնուրույն կառավարություն ձևավորել։ Էրդողանը հայտարարել է նաև անցումային կառավարության ստեղծման մասին։

Երկու ամսվա ընթացքում այլ կուսակցությունների հետ կոալիցիայի ստեղծման վերաբերյալ համաձայնության հասնել չհաջողվեց։ Թուրքիայի նախագահը հույս ունի, որ նոր ընտրությունների արդյունքներով նրա «Արդարություն և զարգացում կուսակցությունը» կկարողանա ամրապնդել իր դիրքերը խորհրդարանում և միակուսակցական կառավարություն ստեղծել։ -0-


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները: