486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմության կողմնակիցները մտադիր են հանրահավաքներ անցկացնել մինչև դեկտեմբերի 7-ը
15:58
02 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.«Նոր Հայաստան» հասարակական փրկության ընդդիմադիր ճակատը մտադիր է սահանադրական բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներն անցկացնել ամեն օր,  մինչև դեկտեմբերի 7-ը` ներառյալ:

«Նոր Հայաստան» շարժումը դեմ է հանրաքվեին. Օր առաջին>>

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը նախատեսում է անցում խորհրդարանական իշխանավարման նախատեսած է դեկտեմբերի 6–ին։

Ինչպես չորեքշաբթի հայտարարեց «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, դեկտեմբերի 2-ից սկսած շարժման համակարգող շտաբը տեղափոխվում է Ազատության հրապարակ:

Նրա խոսքով, շտաբի գործառույթների մեջ է մտնում հանրահավաքների մասնակիցների  հետագա քայլերի համակարգումը, բողոքի ակցիաներին միացող մարզերի բնակիչների խնդիրների կարգավորումը` մասնավորապես նրանց ժամանակավոր կեցության և սննդի հարցերը:

«Պետք է կենտրոնացնել ընդդիմադիր բոլոր ուժերը: Միայն համախմբման և ուժերի կենտրոնացման միջոցով կարելի է հաջողության հասնել»,-ավելացրեց նա:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, այսուհետ ժողովրդի իշխանությունը կիրականացվի Ազատության հրապարակից:

Հովհաննիսյանը նշեց, որ ամեն օր ժամը 12.00-ին ժողովրդի և մամուլի համար կանցկացվեն տեղեկատվական հավաքներ`  «Նոր Հայաստան» շարժման հետագա քայլերի մասին:

«Մինչև դեկտեմբերի 7-ը` ներառյալ, ամեն երեկո` սկսած ժամը 18,00-ից, պայքար ենք մղելու,  կկազմակերպվեն հանրահավաքներ և ցույցեր: Մենք վերջապես կկարողանանք վայր գցել Հայաստանի անլեգալ կառավարությանը և ձևավորել նոր կառավարություն, որը կդիմակայի արտաքին բոլոր վտանգներին, որոնք այսօր առկա են»,-ասաց Հովհաննիսյանը:

Շարժման առաջնորդները նշեցին, որ Հայաստանի մարզերի շատ բնակիչներ չեն կարողանում հասնել մայրաքաղաք, քանի որ իշխանության ներկայացուցիչները վախեցրել են միջքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին:

«Նոր Հայաստան» հասարակական փրկության ընդդիմադիր ճակատի` նախօրեին մեկնարկած ցույցը, որի գլխավոր նպատակը դեկտեմբերի 6–ին նշանակված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ձախողելն էր, վերածվեց քաշքշուկների և ոստիկանության հետ բախումների։ Հանրահավաքի մեկնարկը նշանավորվեց իրավապահ մարմիների հետ ծեծկռտոցներով և բախումներով: Ցուցարարները ոստիկանության հետ բախվեցին նաև Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ: Արդեն գիշերը Ազատության հրապարակում անցկացվող նստացույցի մասնակիցները պաստառներից ինքնաշեն վրաններ  կառուցեցին:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։