484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության նկատմամբ Գերմանիայի դիրքորոշումն առաջիկայում չի փոխվի. փորձագետ
17:14
30 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Գերմանիայի դիրքորոշումը դժվար թե փոխվի հաջորդ տարում ևս, ուրբաթ լրագրողներին ասաց Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման խմբի անդամ, Բեռլինի պետական ազատ համալսարանի դոցենտ, հայագետ Ժիրայր Քոչարյանը։

«Զարմանալի է, սակայն այս տարի, Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ, գերմանական ԶԼՄ–ներում շատ էր այս թեմայով տեղեկատվությունը։ Մենք գրեթե վստահ էինք, որ Ցեղասպանության ճանաչման հարցը շուտով կլուծվի։ Սակայն հիասթափվեցինք, որ դա տեղի չունեցավ, քանի որ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն է, և առաջիկայում այն չի համարձակվի նման քայլի դիմել», – նշեց նա։

Քոչարյանի խոսքով` Գերմանիայի հայկական համայնքը բավարար չափով հզոր չէ` երկրի քաղաքականության վրա ազդելու կամ ինչ–որ պահանջ ներկայացնելու համար։

«Գերմանիայում թուրքական լոբբինգը բավականին ուժեղ է, սակայն հասարակության իրազեկվածության մակարդակը ևս բավականին բարձր է։ Դժվար է գտնելու մի մարդու, ով չգիտի Հայոց ցեղասպանության մասին։ Կարծում եմ, որ եթե Բունդեսթագը համարձակվի ճանաչել Ցեղասպանության փաստը, ապա դա կլինի ծանրակշիռ ապտակ Թուրքիայի համար», – հայտարարեց նա։

Քոչարյանը նաև նշեց, որ գերմանական բոլոր շրջաններից միայն Բրանդենբուրգի դպրոցներում են ուսումնասիրում Հայոց ցեղասպանությունը։
2015 թ.–ի ապրիլի 23–ին Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը հայտարարեց, որ գերմանացիները մեղքի իրենց մասնաբաժինն ունեն Հայոց ցեղասպանության գործում, նա ԳԴՀ–ի ղեկավարության անունից առաջին անգամ օգտագործեց այդ եզրույթը։

Մեկ օր անց Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը, հետևելով Գաուկի օրինակին, Ցեղասպանությունը բնութագրեց որպես հանցագործություն, որը կատարվել է 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունից հայերի վտարման ժամանակ։

այոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: