478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+36
Եղանակը Երևանում
Հայ
Արմեն Աշոտյանը Բունդեսթագում քննարկել է ՀՀԿ-ի և Քրիստոնյա-դեմոկրատական միության համագործակցության հարցը
13:39
16 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության ղեկավարության հրավերով դեկտեմբերի 14-ից 15-ը ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայում` ՔԴՄ տարեկան համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
 
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
 
Կարլսռուհեում տեղի ունեցած համաժողովին մասնակցելուց բացի նախարար Աշոտյանը դեկտեմբերի 14-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի խմբակցության փոխնախագահ Ֆրանց-Յոզեֆ Յունգի և Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՔԴՄ և ՀՀԿ միջև համագործակցության հեռանկարները, խորհրդարանականների միջև շփումների ակտիվացման և երկկողմ փոխայցելություններ իրականացնելու հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման գործընթացին:

 Դեկտեմբերի 15-ին նախարար Աշոտյանին և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի լուսավորության, երիտասարդության և սպորտի հարցերով նախարար Անդրեաս Շտոխը:
 
Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Հայաստանի և Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի միջև դպրոցական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև` միջնակարգ մասնագիտական կրթական համակարգում փորձի փոխանակման հնարավորությունը, ձեռք են բերվել հետագա քայլերի վերաբերյալ պայմանավորվածություններ:
 
Մտքեր են փոխանակվել Հայաստանում գերմանական դպրոց հիմնելու ծրագրի շուրջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: