477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետ. Սիրիայի հայերը հույս ունեն փրկվել Ռուսաստանի շնորհիվ
15:03
21 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սիրիայի հայերը կարծում են, որ իրենք շանս ունեն փրկվել շնորհիվ այդ երկրում Ռուսաստանի նախաձեռնած գործողությունների, հայտնեց «Նորավանք» գիտա-կրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանի դաշնային խորհուրդը միաձայն համաձայնություն էր տվել Վլադիմիր Պուտինի` արտերկրում ռուսական ԶՈւ–ի օգտագործման մասին առաջարկին։ Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը լրագրողներին տեղեկացրել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել է Ռուսաստանին ռազմական օգնություն ստանալու խնդրանքով։ Իվանովն ընդգծել էր, որ արտերկրում ՌԴ ԶՈւ–ն  սիրիական կառավարական ուժերին օդային աջակցություն կցուցաբերվի «Իսլամական պետություն» խմբավորմանը հակազդելու գործում ։

«Սիրիայի հայ համայնքը շատ ոգևորված է Սիրիայում Ռուսաստանի գործողություններից, քանի որ համայնքի ներկայացուցիչները դրանցում մղձավանջից փրկության հնարավորություն են տեսնում: Իրավիճակը շտկելու իրական շանս է ստեղծվել»,-ասաց Հարությունյանը:

Նրա խոսքերով, միջազգային կառույցները որևէ կերպ չեն արձագանքում   Հայաստան այցելած փախստականների խնդրիներով ստեղծված իրավիճակին: Փախստականների թիվը վերջին տարիներին հասել է մինչև 10 հազարի: Ցավոք, նրանցից շատերը Հայաստանից հեռանում են դեպի երրորդ երկրներ, սակայն պետք է նկատել, որ Հայաստանի իշխանությունները հնարավորության սահմաններում փորձում են օգնել հայրենակից-փախստականներին:

«Մերձավոր Արևելք Ռուսաստանի մուտքն ամբողջությամբ տրամաբանական էր ու ժամանակին: Ռուսաստանը պայմանավորվել է ոչ միայն Սիրիայի հետ, այլ նաև Իսրայելի, ԱՄՆ-ի, Իրանի և Իրաքի: Երեկ համաձայնություն է ձեռք բերվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև  ՌՕՈւ-ի գործողությունների համաձայնեցման ուղղությամբ»,-ասաց Հարությունյանը:

Նա չափազանց  կարևորեց այն , որ ԻՊ ահաբեկիչները սկսել են նահանջել, սակայն  դժվարացավ կանխատեսել արդյոք սա կբերի ԻՊ-ի նկատմամբ վերջնական հաղթանակի:

Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետևանքով, ՄԱԿ–ի տվյալների համաձայն, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ։ Կառավարական զորքերին դիմակայում են գրոհայինների ջոկատներ, որոնք պատկանում են, տարբեր զինված խմբավորումների։

Առավել ակտիվ են «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորումների գրոհայինները։ ԻՊ–ի հետ պայքարի միասնական ճակատ չկա. Խմբավորման հետ պայքարում են Սիրիայի և Իրաքի կառավարական զորքերը, միջազգային կոալիցիան ԱՄՆ–ի գլխավորությամբ (դեռ սահմանափակվում են օդային հարվածներով), ինչպես նաև քրդերն ու Լիբանանի ր Իրաքի շիադավան աշխարհազորայինները։ Ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ և մի քանի միլիոն մարդ փախստական է դարձել։ –0--


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: