ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը։
Загружается новость ... "Лево"
Որոշման ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ
հղումով։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4–ին ուսումնասիրել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի (Խափանման միջոց կիրառելու հիմքերը) և 35-րդ հոդվածի (Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը»: ՍԴ–ն Սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչել Քոչարյանի գործով մեղադրանքի որոշ կետեր։ Դատարանի որոշմամբ, 35–րդ հոդվածով քրեական գործն ու քրեական հետապնդումը հակասում է Սահմանադրության 27–րդ հոդածի 1–ին մասի 4–րդ կետին, 61–րդ հոդվածի 1–ին մասին, 63–րդ հոդվածի 1–ին մասին և 78–րդ հոդվածին։–0–