ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի։
Նման որոշում է հրապարակել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Համլետի Դանիելյանը՝ բավարարելով դատախազության և տուժող կողմի ներկայացրած բողոքը:
Загружается новость ... "Лево"
Դատախազությունն ու տուժող կողմը բողոքներ էին ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ:
Հիշեցնենք, որ Քոչարյանն ազատվել էր կալանքից մայիսի 18–ին Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ։
Դատավորի խոսքով, Արցախի երկու նախագահների կողմից վճարված գրավը պետք է վերադարձվի։
Դատախազությունն ու տուժող կողմը դատարանից խնդրել էին ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, կայացնել նոր դատական ակտ և մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:–0–