535.47
7.6
476.74
+28
Եղանակը Երևանում
Հայ

Պուտինը մեկնաբանել է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

17:54
09 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ չարժե Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել` ելնելով վրաց ժողովրդի նկատմամբ հարգանքից և հանուն Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների պահպանման, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ինչ վերաբերում է Վրաստանի նկատմամբ տարատեսակ պատժամիջոցների, ես չէի անի նման բան` հենց ելնելով վրացի ժողովրդի նկատմամբ հարգանքից։ Մեկը դուրս եկավ, ինչ–որ բան «դուրս տվեց»` իրենից ինչ–որ բան ձևացնելով, նրա մասին ոչ ոք չգիտեր, իսկ հիմա բոլորը խոսում են, դե այս իմաստով նա հասավ իր ուզածին։ Նրան երկու ամսով հեռացրեցին, նա գնաց հանգստանալու, հետո կգա, կշարունակի աշխատանքը։ Սակայն կան մարդիկ, ովքեր Վրաստանում դեմ են այդ ամենին», – ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի կարծիքով, «հանուն այդ մարդկանց, հանուն Ռուսաստանի և Վրաստանի միջև լիարժեք հարաբերությունների վերականգնման, ես չէի ձեռնարկի ինչ–որ բան, որը կբարդացներ մեր հարաբերությունները»։ 

Նրա խոսքով, Վրաստանում հակառուսական տրամադրություններ են տարածում մարդիկ, ովքեր չգիտեն պատմությունը և վնասում են հենց այդ երկրի քաղաքացիներին։ 

«Ժամանակակից Վրաստանում հակառուսական տրամադրություններ տարածում են  այն մարդիկ, ովքեր կամ ոչինչ չգիտեն, կամ գիտեն, սակայն անտեսում են և արդյունքում անուղղելի վնաս են հասցնում հենց Վրաստանին», – հայտարարել է Պուտինը։

Նա հիշեցրել է, որ ժամանակին հորդորել է Միխայիլ Սահակաշվիլուն «ոչ մի դեպքում թույլ չտալ որևէ ռազմական գործողություն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նկատմամբ»։

«Ամերիկացիներին նույն բանն եմ ասել, այո, ոչ մի դեպքում։ Եվ ի՞նչ արեցին։ Ոչ, գնացին պատերազմով, և ահա արդյունքն այսօր հայտնի է։ Ռուսաստանը պարզապես ստիպված էր ճանաչել այդ երկու հանրապետությունների անկախությունն ու պաշտպանել և′ Աբխազիայի, և′ Հարավային Օսեթիայի ժողովրդին», – նշել է ՌԴ նախագահը։–0– 

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:51
16 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ:
13:45
16 Հուլիսի 2019
Միրզոյան. Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները չպետք է ազդեն Հայաստանի վրա
Նա նշեց, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա լարվածությունը բացասական է ազդում Հայաստանի տնտեսության վրա:
21:05
15 Հուլիսի 2019
Փաշինյանը և Սարգսյանը քննարկել են Հայաստանի զարգացման հարցեր (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը
11:56
11 Հուլիսի 2019
Եվրոպական խորհրդի նախագահը հայերեն գրառում է կատարալ Հայատտան կատարած այցի արդյունքներով (ՖՈՏՈ)
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ հուլիսի 10-ին այցելել է Հայաստան:
10:26
11 Հուլիսի 2019
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն կստանա
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն կստանա:
19:05
09 Հուլիսի 2019
IRI հարցում. ՀՀ նախագահի և եկեղեցու վարկանիշն աճել է, վարչապետինը` նվազել
IRI հարցում. ՀՀ նախագահի և եկեղեցու վարկանիշն աճել է, վարչապետինը` նվազել:
12:45
08 Հուլիսի 2019
Փաշինյանը ժամանել է Սինգապուր. երկու կառավարությունների միջև ստորագրվել են համագործակցության մի քանի փաստաթղթեր (ՖՈՏՈ)
Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:
00:05
07 Հուլիսի 2019
Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը
Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։
11:45
06 Հուլիսի 2019
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նգույեն Սուան Ֆուքի հանդիպումը
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նգույեն Սուան Ֆուքի հանդիպումը:

17:23
05 Հուլիսի 2019
Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել (ՖՈՏՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել:
20:39
04 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանն Արցախի նախագահի հետ քննարկել է երկու պետությունների արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին
12:59
04 Հուլիսի 2019
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Ամերիկայի Անկախության օրվա կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ։