534.35
7.43
477.78
+31
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը մեկնաբանել է Արցախի նախագահի երաշխավորությունը Քոչարյանի համար

18:54
17 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նա տեղյակ է եղել այն մասին, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը դիմելու է դատարան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով, սակայն նա մտադիր չէ միջամտել այդ հարցերին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Նա հրապարակային դիմումից մեկ օր առաջ տեղեկացրել է ինձ, և ես իմ վերաբերմունքն եմ արտահայտել այդ հարցի շուրջ։ Բարոյական տեսակետից ես դրան նորմալ են վերաբերվում, իսկ քաղաքական տեսակետից ծագում են որոշ հարցեր։ Ինչպե՞ս Ղարաբաղի դատարանում կվերաբերվեին, եթե ես փորձեի որևէ մեկին երաշխավոր կանգնել», – նշել է Փաշինյանն ուրբաթ ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Վարչապետը նաև ասել է, որ որպես գործադիր իշխանության ղեկավար` իրավունք չունի միջամտել դատական գործընթացին։

«Թող դատարանը քննարկի այդ որոշումը», – նշել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հերքել է նաև ենթադրություններն այն մասին, որ ավելի վաղ Ղարաբաղի նախագահի պաշտոնը զբաղեցնող Քոչարյանի դատի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել ՀՀ վարչապետի նկատմամբ անվստահության աճի։ Ինչպես նշել է Փաշինյանը, Ղարաբաղում նա վայելում է ոչ պակաս աջակցություն, իսկ հնարավոր է նաև ավելի շատ, քան Հայաստանում։

Մայիսի 16–ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եկել էին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երաշխավոր կանգնելու համար։

Սահակյանն ու Ղուկասյանը դատավոր Դավիթ Գրիգորյանին հանձնեցին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումը։ Դատավորը զգուշացրեց երաշխավորներին պատասխանատվության մասին Քոչարյանի հետագա գործողությունների համար։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:52
17 Հունիսի 2019
ԱԳՆ–ն պահանջներ չունի ՌԴ դեսպանի նկատմամբ Քոչարյանին այցելելու կապակցությամբ, սակայն ԱԺ խոսնակը համաձայն չէ
ԱԳՆ–ն պահանջներ չունի ՌԴ դեսպանի նկատմամբ Քոչարյանին այցելելու կապակցությամբ, սակայն ԱԺ խոսնակը համաձայն չէ:
20:28
14 Հունիսի 2019
«Լևադա Կենտրոնը» որոշել է, թե որքանով են ռուսաստանցիները ՀՀ–ին համարում բարեկամ երկիր
«Լևադա Կենտրոնը» որոշել է, թե որքանով են ռուսաստանցիները ՀՀ–ին համարում բարեկամ երկիր:
14:36
14 Հունիսի 2019
Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում ԵՄ-ի հետ վիզաների ռեժիմի դյուրացման ուղղությամբ. ԱԳՆ
այաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի արդյունավետ իրականացման համար:
20:17
13 Հունիսի 2019
Մնացականյանը Մոգերինիի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը և Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգը (ՎԻԴԵՈ)
Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկեցին ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող  հարցերի լայն շրջանակ
15:09
13 Հունիսի 2019
Տոնոյանը մեկնաբանել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ակտիվացումը
Տոնոյանը մեկնաբանել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ակտիվացումը:
19:20
11 Հունիսի 2019
ՀՀ–ում ՌԴ դեսպանը կոչ է արել չքաղաքականացնել հատուկջոկատային Բելյանկինի սպանությունը (ՎԻԴԵՈ)
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա։
11:44
07 Հունիսի 2019
«Բարգավաճ Հայաստան»–ը կարող է դեմ հանդես գալ վեթինգին. թերթը կանխատեսում է հետևանքները
Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա վեթինգի ցանկացած ձևի կամ դրսևորման դեմ:
10:42
07 Հունիսի 2019
Փաշինյան. մեր նպատակն է Հայաստանը դարձնել ազդեցիկ, հեղինակավոր երկիր թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային առումով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել ՌԴ–ում Հայաստանի դեսպանության անունից հրավիրված պաշտոնական ընդունելությանը:
18:44
05 Հունիսի 2019
Բակո Սահակյան. և՛ հիմա, և՛ նախկինում Հայաստանի իշխանությունները տեղեկացնում էին Արցախին վերջին զարգացումների մասին
Արցախի նախագահը հարցազրույց է տվել «Արցախպրես» լրատվական գործակալությանը
15:16
05 Հունիսի 2019
Հայտնի է Փաշինյանի պետերբուրգյան այցի օրակարգը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
20:15
04 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանն իր աջակցությունն է հայտնել Կիպրոսի ԱԳ նախարարին Կիպրոսի հիմնահարցի կարգավորման բանակցությունների վերսկսմանը (ՎԻԴԵՈ)
Աշխատանքային այցով Նիկոսիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Կիպրոսի արտգործախարար Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ։
18:39
04 Հունիսի 2019
Պուտինը հունիսի 6–ին կհանդիպի Փաշինյանի հետ
Պուտինը հունիսի 6–ին կհանդիպի Փաշինյանի հետ: