534.18
7.56
476.18
+29
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը` Տուսկին. ՀՀ–ն պատրաստ է ջանքեր ներդնել` ԵՄ–ի հետ համագործակցությունը նոր գաղափարներով հարստացնելու ուղղությամբ (ՎԻԴԵՈ)

19:32
05 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի–Արմենիա/. Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Այցի երկրորդ օրը նախատեսված են ՀՀ վարչապետի բարձր մակարդակի հանդիպումները ԵՄ կառույցների ղեկավարների հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Մարտի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրոպական խորհուրդ, որտեղ նրան դիմավորել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության դրոշների մոտ ձեռքսեղմումից և արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Տուսկի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Բրյուսել` նշելով, որ այն հնարավորություն կտա քննարկել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացքն ու զարգացման ուղիները: «Սա Ձեր երկրորդ այցն է Բրյուսել, պարոն վարչապետ: Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք Ձեր առաջին այցի շրջանակում, և այսօրվա մեր հանդիպումը լավ հնարավորություն է` շարունակելու մեր սկսած երկխոսությունը», - ասել է Դոնալդ Տուսկը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԵՄ հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ԵՄ-ն հուսալի գործընկեր է Հայաստանի համար, որի հետ համագործակցության շարունակական զարգացումն այսօր առավել կարևոր է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում: «Հայաստանը պատրաստ է ջանքեր ներդնել` Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցությունը նոր գաղափարներով և նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ», - նշել է վարչապետ Փաշինյանը: 

ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀ իշխանությունների հռչակած ժողովրդավարական օրակարգից որևէ շեղում չի լինելու, և Եվրամիության օժանդակությունը մի շարք ոլորտներում` մասնավորապես, դատաիրավական ոլորտի, ոստիկանական համակարգի բարեփոխումների, տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: 

Վարչապետն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին` նշելով, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի և Եվրամիության երկրների համագործակցության զարգացման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, երկուստեք կարևորվել է CEPA-ի վավերացման շուրջ շարունակական աշխատանքը:

ՀՀ վարչապետը և ԵԽ նախագահը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ, ընդգծել հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափով իրականացվող բանակցային գործընթացին:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:51
16 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ:
13:45
16 Հուլիսի 2019
Միրզոյան. Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները չպետք է ազդեն Հայաստանի վրա
Նա նշեց, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա լարվածությունը բացասական է ազդում Հայաստանի տնտեսության վրա:
21:05
15 Հուլիսի 2019
Փաշինյանը և Սարգսյանը քննարկել են Հայաստանի զարգացման հարցեր (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը
11:56
11 Հուլիսի 2019
Եվրոպական խորհրդի նախագահը հայերեն գրառում է կատարալ Հայատտան կատարած այցի արդյունքներով (ՖՈՏՈ)
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ հուլիսի 10-ին այցելել է Հայաստան:
10:26
11 Հուլիսի 2019
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն կստանա
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն կստանա:
19:05
09 Հուլիսի 2019
IRI հարցում. ՀՀ նախագահի և եկեղեցու վարկանիշն աճել է, վարչապետինը` նվազել
IRI հարցում. ՀՀ նախագահի և եկեղեցու վարկանիշն աճել է, վարչապետինը` նվազել:
17:54
09 Հուլիսի 2019
Պուտինը մեկնաբանել է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։
12:45
08 Հուլիսի 2019
Փաշինյանը ժամանել է Սինգապուր. երկու կառավարությունների միջև ստորագրվել են համագործակցության մի քանի փաստաթղթեր (ՖՈՏՈ)
Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:
00:05
07 Հուլիսի 2019
Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը
Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։
11:45
06 Հուլիսի 2019
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նգույեն Սուան Ֆուքի հանդիպումը
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նգույեն Սուան Ֆուքի հանդիպումը:

17:23
05 Հուլիսի 2019
Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել (ՖՈՏՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել: