534.18
7.56
476.18
+31
Եղանակը Երևանում
Հայ

Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը

00:05
07 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։ Այս մասին հաղորդվում է ՀՀ ԱԳՆ–ի Facebook–յան էջում։

«Խորը կսկիծով տեղեկացանք, որ 63 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության և արտաքին քաղաքականության կայացման ակունքներում և իր անգնահատելի ներդրումն է ունեցել այդ գործում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունն իր ցավակցությունն է հայտնում Կիրակոսյանների ընտանիքին և հարազատներին, բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը: 

2018թ.–ի նոյեմբերի 28–ին Արման Կիրակոսյանը հետ էր կանչվել Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Նա հետ էր կանչվել նաև ԵԱՀԿ–ում ՀՀ առաքելության ղեկավարի և Վիեննայում ՄԱԿ–ի գրասենյակում ու այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոններից։ Նույն օրը նա նշանակվել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:51
16 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ:
13:45
16 Հուլիսի 2019
Միրզոյան. Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները չպետք է ազդեն Հայաստանի վրա
Նա նշեց, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա լարվածությունը բացասական է ազդում Հայաստանի տնտեսության վրա:
21:05
15 Հուլիսի 2019
Փաշինյանը և Սարգսյանը քննարկել են Հայաստանի զարգացման հարցեր (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը
11:56
11 Հուլիսի 2019
Եվրոպական խորհրդի նախագահը հայերեն գրառում է կատարալ Հայատտան կատարած այցի արդյունքներով (ՖՈՏՈ)
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ հուլիսի 10-ին այցելել է Հայաստան:
10:26
11 Հուլիսի 2019
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն կստանա
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն կստանա:
19:05
09 Հուլիսի 2019
IRI հարցում. ՀՀ նախագահի և եկեղեցու վարկանիշն աճել է, վարչապետինը` նվազել
IRI հարցում. ՀՀ նախագահի և եկեղեցու վարկանիշն աճել է, վարչապետինը` նվազել:
17:54
09 Հուլիսի 2019
Պուտինը մեկնաբանել է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։
12:45
08 Հուլիսի 2019
Փաշինյանը ժամանել է Սինգապուր. երկու կառավարությունների միջև ստորագրվել են համագործակցության մի քանի փաստաթղթեր (ՖՈՏՈ)
Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:
11:45
06 Հուլիսի 2019
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նգույեն Սուան Ֆուքի հանդիպումը
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նգույեն Սուան Ֆուքի հանդիպումը:

17:23
05 Հուլիսի 2019
Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել (ՖՈՏՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել:
20:39
04 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանն Արցախի նախագահի հետ քննարկել է երկու պետությունների արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին