ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատները գրանցվել են։ Այս մասին նշվում է պաշտպանական խմբի տարածած հաղորդագրության մեջ։
Загружается новость ... "Лево"
Նշվում է նաև, որ գանգատներից մեկը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով:
«ՄԻԵԴ քարտուղարության կողմից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացվել է, որ դատարանը քննության կառնի գործերն առաջին իսկ հնարավորության դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգեց Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասին փաստաբանների ներկայացրած միջնորդության քննությունը։ Այն կքննվի փետրվարի 4–ին։–0–