440.42
4.4
402.65
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու կամ ՌԴ–ին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում. Փաշինյան

13:29
22 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու կամ Ռուսաստանին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ։

«Մենք Արևմուտքից Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, Ռուսաստանին դուրս մղելու որևէ ազդակ չենք ստանում, չենք ստացել, և չեմ կարծում, թե այդպիսի ազդակ երբևէ կլինի։ Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին, ինչը վերաբերում է այդ թվում Ռուսաստանին։ Այսինքն, մենք մեր երկկողմ
 հարաբերությունները Ռուսաստանի մեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում։ Եվ կարծում եմ, որ որևէ մութ կետ չկա այդ խոսակցություններում մեր մտահոգությունների մասին, որոնք մենք ունենք տարածաշրջանում Ռուսաստանի և մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ»,- ասաց վարչապետը։

Նա անդրադարձավ Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությանը՝ հիշեցնելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելը Ռուսաստանի պարտավորությունն է։ Հետևաբար, Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումն այդ պարտավորության խախտում է։

Загружается новость ... "Лево"

«Ռուսաստանն այդ միջանցքը պետք է պահեր, պետք է պահի իր վերահսկողության ներքո։ Ի վերջո, եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է շփման գիծ հասկացությունը և արձանագրվել է շփման գծից ներս Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պարտավորությունները, և մենք անընդհատ քաջալերել ենք, մեր կողմից ոչ մի խնդիր չենք ստեղծել, ինչով կարողացել ենք օգնել ենք, որ այդ պարտավորությունները լիարժեք կատարվեն»,- ասաց Փաշինյանն` ավելացնելով, որ չի ցանկանում, որ Արևմուտքը կամ Արևմուտքից արված որևէ ենթադրյալ հայտարարություն դառնա Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում կարևոր կամ առանցքային գործոն։

«Ես չեմ կարծում, որ Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է և թույլ չի տալիս, որ այդ պարտավորությունները կատարվեն․ ամենատարբեր ոլորտներում՝ անվտանգության ոլորտում, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, Լեռնային Ղարաբաղում ում խաղաղապահների գործունեության հետ կապված։ Դեպք էր տեղի ունեցել, երբ խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել։ Եվ մենք կարծում ենք, որ դրան Ռուսաստանի արձագանքը պատշաճ չէր։ Ընդ որում, այդ մարդուն, որքան ես եմ տեղեկացված, հենց խաղաղապահներն էին համոզել, որ բարձրացիր, խնդիր չկա,մենք այստեղ ենք, կապահովենք քո անվտանգությունը, բայց այդ մարդը կես ժամ հետո սպանվել էր։ Ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը», – հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօր մեր գերեվարված հայրենակիցների 90 տոկոսը գերեվարվել է ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո և խաղաղապահների պատասխանատվության գոտում։

«ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ օրակարգում ՌԴ-ին դուրս մղելու օրակարգ գոյություն չունի։ Արևմտյան գործընկերների հետ սկսել ենք քննարկել նաև անվտանգային ոլորտին վերաբերվող հարցեր, ինչը նախկինում չի եղել, քանի որ համարել ենք, որ տարածաշրջանում կա անվտանգային ճարտարապետություն, որն առնվազն դե յուրե հատվածով պետք է լինի հուսալի և անխոցելի։ Երբ տեսնում ենք, որ այդ անվտանգային համակարգը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի գործում այնպես, ինչպես ձևակերպված է իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթերում, մենք նաև արևմտյան և ոչ միայն արևմտյան գործընկերների հետ անվտանգության օրակարգի հարցեր քննարկում ենք», – ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ տեղեկություններ ունի, որ Արևմուտքը Հայաստանին ազդակներ է հղում, որ Ռուսաստանին դուրս մղեն իրենց տարածքից՝ խոստանալով, որ կապահովեն Հայաստանի անվտանգությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա