ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–արմենիա/. «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ձևավորած կազմկոմիտեի ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Դավիթ Շահնազարյանը և Գեղամ Նազարյանը երեկ, հունիսի 25-ին հանդիպեցին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հաղորդում է ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակը:
Загружается новость ... "Лево"
«Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց արցախյան բանակցային գործընթացի ներկա վիճակին: Կազմկոմիտեի ներկայացուցիչները Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանին, տեղեկացրին սույն թվականի մայիսի 7-ին Ստեփանակերտ քաղաքում կայացած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի անցկացման ու նրա նպատակների մասին և փոխանցեցին այդ ֆորումի կողմից ընդունված հռչակագրի ռուսերեն թարգմանությունը», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–