429.51
4.27
395.68
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ևս մեկ հանդիպում կազմակերպել Թբիլիսիում

14:56
08 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ողջունել է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կամրջի դեր ստանձնելու Վրաստանի ցանկությունը։

Այդ մասին հայտնում է Առաջին լրատվականը` հղում անելով Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը:

«Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն ու նպաստեն խաղաղությանը, և այստեղ շատ կարևոր է նաև Վրաստանի դերն այդ հարցում: Տրամաբանական է, որ նույն տարածքում գտնվող երեք երկրները պետք է փորձեն գտնել համագործակցության ոլորտներ, օրինակ՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության և այլ հարցերում։ Ես մեծ ներուժ եմ տեսնում ինչպես հիմա, այնպես էլ ապագայում»,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Տոյվո Կլաարը։

Եվրոպացի պաշտոնյան հուսով է, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունը կավելանա և կսերտանա։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Թբիլիսիում կարևոր էր, և Վրաստանի մայրաքաղաքը դեռ կարող է օգտագործվել ամենաբարձր մակարդակի և տարբեր ձևաչափերի հանդիպումների համար։

«Թբիլիսին այն վայրն էր, որտեղ կայացավ ԱԳ նախարարների հանդիպումը, և կարող է նորից դառնալ նման վայր թե՛ առաջնորդների հանդիպումների, թե՛ տարբեր ձևաչափերի համար»,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Տոյվո Կլաարը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը