527.46
7.22
475.92
+26
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետը և Ղազախստանի նախագահը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկել

12:15
29 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան: 

Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, մայիսի 29-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը: 

Ողջունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Ղազախստանի նախագահը նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Երեկ մենք հնարավորություն ունեցանք հանդիպել ոչ պաշտոնական ձևաչափով և քննարկել համագործակցության հարցեր, մտքեր փոխանակել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շուրջ, որն, իհարկե, նշանակալի իրադարձություն է: Հայաստանը շատ մեծ դեր է խաղում մեր Միությունում: Մենք երախտապարտ ենք Ձեզ` Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի կոչում շնորհելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությանն աջակցելու համար: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, մենք մեծապես հետաքրքրված ենք շարունակելու ընդլայնել ձեր պետության հետ մեր բարեկամական հարաբերությունները: Մենք մեծ հարգանք ենք տածում ձեր երկրի, ձեր ժողովրդի նկատմամբ, քաջատեղյակ ենք ձեր ժողովրդի պատմությանը, որը սերտորեն միահյուսվում է մեր ժողովրդի պատմությանը: Այդ իսկ պատճառով մենք շատ ընդհանրություններ ունենք: Ինչ վերաբերում է կոնկրետ հարցերին, հայկական շուկան գործնականում մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր արդյունաբերության համար: Մենք կարող ենք սերտ համագործակցել Ղազախստանի լոգիստիկ հնարավորությունների կիրառման համատեքստում: Այսօր այստեղ ներկա են արտաքին գործերի, արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարարները և առաջարկում եմ հանձնարարել նրանց` մշակել մեր երկու պետությունների ապրանքային անվանացանկ, ինչն անհրաժեշտ լիցք կհաղորդի մեր երկրների միջև առևտրատնտեսական, արդյունաբերական համագործակցությանը»: 

Загружается новость ... "Лево"

Շնորհակալություն հայտնելով Ղազախստանի նախագահին ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, հարգելի պարոն նախագահ, հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի: Ուրախ եմ Ձեզ հետ ծանոթության համար: Դուք իրավացի եք` մեր երկրների հարաբերություններն ավանդաբար եղել են բարեկամական, ջերմ, և Եվրասիական տնտեսական միությունը նոր հնարավորություններ է ստեղծում` այդ հարաբերությունները տնտեսապես ավելի ամրապնդելու համար: Իհարկե, տնտեսական կապերը զարգանում են, բայց միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ այն ներուժը, որ կա այդ ոլորտում, լիարժեք չի իրացվում: Պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների միջև առկա ներուժը լիարժեք ծավալով իրագործվի: Կցանկանայի նշել, որ մենք հետևում ենք Ղազախստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, և մաղթում եմ Ձեզ հաջողություններ առաջիկայում սպասվող նախագահական ընտրություններում: Վստահ եմ, որ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնություններն արվում են ի բարօրություն Ղազախստանի և նրա ժողովրդի: Մաղթում եմ ամենայն բարիք Ղազախստանի Հանրապետությանը և ղազախ ժողովրդին:

Իհարկե, մենք աշխատանքի մեծ դաշտ ունենք, և համաձայն եմ Ձեր առաջարկի հետ` հանձնարարել մեր նախարարներին աշխատել տնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ: Ներկայում կան մի քանի ղազախական ընկերություններ, որոնք հետաքրքրվածություն ունեն հայկական շուկա մուտք գործելու հարցում, և մենք համատեղ աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Երկուստեք կարևորվել է ինտեգրացիոն միավորումների` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակում գործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերահաստատել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ սերտ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:19
17 Օգոստոսի 2019
Ռուսաստանը հրաժարվել է արտահանձնել Միհրան Պողոսյանին
ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ:

14:48
14 Օգոստոսի 2019
ԱԳ նախարարը մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հանդիպման հնարավորությունը
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հանդիպման հնարավորությունը։
12:48
14 Օգոստոսի 2019
ՀՀ ԱԳ նախարարը ձեռնպահ մնաց Ադրբեջանում հայտնված զինծառայողի վերաբերյալ մեկնաբանություն տալուց
«Դա բավականին զգայուն հարց է, և Հայաստանի ԱԳՆ-ն արդեն տարածել է հայտարարություն», - ասաց Մնացականյանը:
15:21
13 Օգոստոսի 2019
Պատրուշևը և Գրիգորյանը հաստատել են ՀՀ և ՌԴ ԱԽ-ների համագործակցության բարձր մակարդակը
Երևանում երեքշաբթի կայացել է Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհրուրդների քարտուղարների խորհրդակցությունները:
20:14
12 Օգոստոսի 2019
ՌԴ ԱԽ քարտուղարը ժամանեց Հայաստան
Երկուշաբթի Հայաստան ժամանեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը։
20:03
09 Օգոստոսի 2019
Ավինյանը հրաժարվել է մեկնաբանել BBC–ի հոդվածը Մարտի 1–ի գործով
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է մեկնաբանել BBC–ի հոդվածը Մարտի 1–ի գործով։
17:31
09 Օգոստոսի 2019
Երևանը և Մոսկվան միտված են երկկողմանի ռազմավարական կապերի ամրապնդմանը. կայացել է Փաշինյանի և Մեդվեդևի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։
17:26
09 Օգոստոսի 2019
Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակել
Նիկոլ Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակել:
14:37
09 Օգոստոսի 2019
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևը կայցելի Հայաստան
Այցի օրակարգը չի նշվում:
23:35
08 Օգոստոսի 2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան (ՖՈՏՈ)
Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան։
19:20
07 Օգոստոսի 2019
ՄԻԵԴ–ը ստացել է Քոչարյանի գործով ՍԴ դիմումը. այն կքննարկվի առաջնահերթության կարգով
Հուլիսի 10–ին Սահմանադրական դատարանը որոշել է վարույթ ընդունել 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկումը:
13:00
02 Օգոստոսի 2019
Հայ քաղաքական ընդդիմությանը նոր զարգացումներ են սպասվում
Հայկական ներքաղաքական դաշտի ընդդիմադիր սեգմենտում նոր գործընթացներ են սպասվում